00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին. Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Մինսկում

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով` բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության պատճառով և լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ապօրինաբար օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, որն անցկացվել է Մինսկում, այս հայտարարությունն է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ այս պայմաններում, ցավոք, կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, և Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված տարածքում շարունակում են մնալ ադրբեջանական զինված ուժերը։
«Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր»,– ասել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ Բաքուն արհամարհանք է դրսևորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ և միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, պարտավորություններ ստանձնել նաև Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում:
Նա ընդգծել է, որ մեր երկրի նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է, այս համատեքստում խոսել է նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` նշելով, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան, շատ հարցեր մնում են չլուծված:
«Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների»,– շեշտել է նա։
Ավարտելով ելույթը՝ ԱԺ նախագահը դիմել է գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:
Նրա խոսքով` այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Ըստ Սիմոնյանի` եթե այսօր չկարողանան դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
Լրահոս
0