https://arm.sputniknews.ru/20230518/pashinjani-vordu-arevangman-gvortsvov-dzerbakalvats-knvoj-inqnazgacvoghutjuny-vatacel-e-qk---um-59769891.html
Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ ինքնազգացողությունը վատացել է ՔԿ-ում
Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ ինքնազգացողությունը վատացել է ՔԿ-ում
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանը չի բացառել, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T09:06+0400
2023-05-18T09:06+0400
2023-05-18T09:19+0400
աշոտ փաշինյան
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/11/59766108_0:151:1600:1051_1920x0_80_0_0_82caf2ec6cb63e30f1eeb87c38ad9897.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով, գիշերը հոսպիտալացվել է: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով։«10-11 ժամ անազատության մեջ պահված Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մելիքյանը։Նա ենթադրել է, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Փաստաբանը հայտնել է նաև, որ բժշկական կենտրոնի մոտ հավաքվել են տասնյակ համախոհներ:«Պաշտոնական վարկածի համաձայն՝ մի կին առևանգել է 23-24 տարեկան առողջ տղամարդու։ Աշոտ Փաշինյանի հետ առերեսում դեռ չի եղել։ Ես կարծում եմ, որ առերեսումը տեղի կունենա վաղը, և կտեսնենք, թե Աշոտ Փաշինյանն ինչպես է պնդելու, որ տիկին Գայանեն՝ միջին տարիքի և միջին կազմվածքի կին, առողջ տղամարդու է առևանգել», - ասել է Մելիքյանը։Զոհվածների հարազատների փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ Փաշինյանի որդուն առևանգելու մեղադրանքն անհիմն է, զինծառայողների ծնողները հակաիրավական որևէ գործողություն չեն կատարել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/11/59766108_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cd96f39eb77b282115de635519d5e07a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշոտ փաշինյան, ռուբեն մելիքյան
աշոտ փաշինյան, ռուբեն մելիքյան
Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ ինքնազգացողությունը վատացել է ՔԿ-ում
09:06 18.05.2023 (Թարմացված է: 09:19 18.05.2023) Իրավապաշտպանը չի բացառել, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով, գիշերը հոսպիտալացվել է: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն
տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե,
քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով։
«10-11 ժամ անազատության մեջ պահված Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մելիքյանը։
Նա ենթադրել է, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Փաստաբանը հայտնել է նաև, որ բժշկական կենտրոնի մոտ հավաքվել են տասնյակ համախոհներ:
«Պաշտոնական վարկածի համաձայն՝ մի կին առևանգել է 23-24 տարեկան առողջ տղամարդու։ Աշոտ Փաշինյանի հետ առերեսում դեռ չի եղել։ Ես կարծում եմ, որ առերեսումը տեղի կունենա վաղը, և կտեսնենք, թե Աշոտ Փաշինյանն ինչպես է պնդելու, որ տիկին Գայանեն՝ միջին տարիքի և միջին կազմվածքի կին, առողջ տղամարդու է առևանգել», - ասել է Մելիքյանը։
Զոհվածների հարազատների փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ Փաշինյանի որդուն առևանգելու մեղադրանքն անհիմն է, զինծառայողների ծնողները հակաիրավական որևէ գործողություն չեն կատարել: