00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Գեղամ Մանուկյան

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Գեղամ Մանուկյան
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորի խոսքով` Հայաստանի համար ՀԱՊԿ-ը գլխավոր կառույցն է անվտանգության ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ակնկալում է անվտանգության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Գլոբալ համատեքստում անվտանգության հարցը ամբողջ հետխորհրդային տարածքում, ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում կոշտ է դրված։ Հայաստանի համար ՀԱՊԿ-ը գլխավոր կառույցն է անվտանգության ոլորտում, և հիմա Հայաստանում շատ կոշտ են նայում ՀԱՊԿ-ի գործողություններին, ՀԱՊԿ-ից կոնկրետ քայլեր են ակնկալում»,– ասել է նա։
Մանուկյանը շեշտել է, որ այս առումով ՀԱՊԿ անդամների միջև փոխըմբռնումը շատ կարևոր է:
«Հասարակության կողմից ճնշում կա Հայաստանի կառավարության վրա` ՀՀ ղեկավարության և ՀԱՊԿ–ի միջև եղած այս կամ այն թյուրըմբռնումները լուծելու համար, որպեսզի նաև ավելի կոնկրետ քայլեր տեսնեն Հայաստանի տարածքում, որի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից», - հայտարարել է նա:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Մինսկում՝ մասնակցելու կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Լրահոս
0