https://arm.sputniknews.ru/20230518/hajastanum-en-ashkharhi-arajatar-mankakan-urucqabannery-59792300.html
Հայաստանում են աշխարհի առաջատար մանկական ուռուցքաբանները
Հայաստանում են աշխարհի առաջատար մանկական ուռուցքաբանները
Sputnik Արմենիա
Ուռուցքաբանական հիվանդությունները շարունակում են Հայաստանի առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներից մնալ։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T16:00+0400
2023-05-18T16:00+0400
2023-05-18T16:06+0400
ուռուցք
երեխա
համագումար
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59776337_0:113:1600:1013_1920x0_80_0_0_a3d6dcf4468fd9ef6071073589add727.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 100 առաջնային դեպք, ինչը համապատասխանում է համաշխարհային ծավալի միջին ցուցանիշներին: Տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը Հայաստանում կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության (SIOP Asia 2023 XV Congress) «Միասին ընդդեմ քաղցկեղի» Ասիական 15-րդ համաժողովի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։«Քաղցկեղ ախտորոշումով երեխաների 75%-ը լիովին ապաքինվում են։ Հայաստանը, զարգացող երկիր է(զարգացող երկրներում ապաքինման ցուցանիշը կազմում է 0-65% - խմբ.), սակայան այդ վիճակագրության առումով մոտ է զարգացած երկրներին։ Նույն Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում կամ Գերմանիայում այդ ցուցանիշը տատանվում է 85 տոկոսի սահմաններում», - ասաց Թամամյանը։Թամամյանն ընդգծեց, որ երկրում շատ բան է արվում ոլորտում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար: Մասնավորապես՝ երեկվանից սկսել է գործել ուռուցքաբանություն վերապրածների վերականգնողական կլինիկան, շուտով կբացվի ախտորոշիչ կենտրոն, որտեղ հնարավոր կլինի նաև որոշել քաղցկեղի նկատմամբ հակվածությունը: Բացի այդ, Հայաստանում կսկսեն արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում (Allo-TGSK) կատարել։Առաջին անգամ այս վիրահատությունն իրականացվել է 2021 թվականին Նիգերիայից 5-ամյա տղայի համար, ում համար ցողունային բջիջները նվիրաբերել է նրա երկվորյակ քույրը։ ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն իր հերթին նշեց, որ ախտորոշման և բուժման նպատակով արտասահման մեկնող հիվանդների թիվը տարեցտարի նվազում է:«Դա վկայում է զգալի առաջընթացի մասին։ Նույն ՊԷՏ-ը (պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա – խմբ.) մեր երկրում հասանելի է պետպատվերի շրջանակում։ Նախկինում հիվանդները ստիպված էին այդ հետազոտության համար մեկնել Եվրոպա, Վրաստան», - նշեց Ջումայանը։ Քաղցկեղի բջիջները սպանող դեղամիջոցի ստեղծման համար ՀՀ–ում հետազոտություն են իրականացնումՅոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը նշեց, որ երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում են արյունաստեղծ և լիմֆատիկ համակարգերի (դեպքերի 40%), ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի (15%), ոսկրային հյուսվածքի, երիկամների չարորակ նորագոյացություններ: Ընդ որում, կենտրոնում կան հիվանդներ, որոնք ծնsած օրվանից բուժում են ստանում։ Եղել է դեպք, երբ ուռուցքն ախտորոշվել է պերինատալ շրջանում, սակայն այժմ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։«Քաղցկեղի զարգացումը հրահրող հիմնական գործոններն են քիմիական, ֆիզիկական և կենսաբանական մուտագենները, ինչպես նաև ժառանգականությունը», - ասաց Դանիելյանը:Կոնգրեսի մասինԱսուլիսի հյուրերը կարծում են, որ Հայաստանում կոնգրեսի անցկացումը նշանակում է, որ մեր երկիրն ընդգրկված է աշխարհի օնկոլոգիական քարտեզի ցանկում: Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 150 բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են ուռուցքաբանության առաջատար կենտրոնների ղեկավարներ և գիտական գործիչներ:Կոնգրեսի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը, ներկայացնել հետազոտություններ, գաղափարներ և լավագույն փորձը երեխաների քաղցկեղի բուժման գործում: Մայիսի 18-21-ը կայանալիք գիտական միջոցառման ընթացքում կքննարկվեն քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրաբուժական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայության կազմակերպումը, կանցկացվեն առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ կարևորագույն միտումների վերաբերյալ: Լոռիում, Տավուշում և Սյունիքում հետազոտված կանանց 1%-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հաստատվելԹամամյանը, որպես SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, նշեց, որ Կոնգրեսը տարվա կարևորագույն բժշկական իրադարձությունն է, որը կնպաստի աշխարհի բժշկական քարտեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:Զեկուցումներով հանդես կգան ճանաչված մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59776337_53:0:1473:1065_1920x0_80_0_0_f55d678e768a078468033aa24653790d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուռուցք, երեխա, համագումար, երևան
ուռուցք, երեխա, համագումար, երևան
Հայաստանում են աշխարհի առաջատար մանկական ուռուցքաբանները
16:00 18.05.2023 (Թարմացված է: 16:06 18.05.2023) Ուռուցքաբանական հիվանդությունները շարունակում են Հայաստանի առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներից մնալ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 100 առաջնային դեպք, ինչը համապատասխանում է համաշխարհային ծավալի միջին ցուցանիշներին: Տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը Հայաստանում կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության (SIOP Asia 2023 XV Congress) «Միասին ընդդեմ քաղցկեղի» Ասիական 15-րդ համաժողովի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Քաղցկեղ ախտորոշումով երեխաների 75%-ը լիովին ապաքինվում են։ Հայաստանը, զարգացող երկիր է(զարգացող երկրներում ապաքինման ցուցանիշը կազմում է 0-65% - խմբ.), սակայան այդ վիճակագրության առումով մոտ է զարգացած երկրներին։ Նույն Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում կամ Գերմանիայում այդ ցուցանիշը տատանվում է 85 տոկոսի սահմաններում», - ասաց Թամամյանը։
Թամամյանն ընդգծեց, որ երկրում շատ բան է արվում ոլորտում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար: Մասնավորապես՝ երեկվանից սկսել է գործել ուռուցքաբանություն վերապրածների վերականգնողական կլինիկան, շուտով կբացվի ախտորոշիչ կենտրոն, որտեղ հնարավոր կլինի նաև որոշել քաղցկեղի նկատմամբ հակվածությունը: Բացի այդ, Հայաստանում կսկսեն արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում (Allo-TGSK) կատարել։
Առաջին անգամ այս վիրահատությունն իրականացվել է 2021 թվականին Նիգերիայից 5-ամյա տղայի համար, ում համար ցողունային բջիջները նվիրաբերել է նրա երկվորյակ քույրը։
ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն իր հերթին նշեց, որ ախտորոշման և բուժման նպատակով արտասահման մեկնող հիվանդների թիվը տարեցտարի նվազում է:
«Դա վկայում է զգալի առաջընթացի մասին։ Նույն ՊԷՏ-ը (պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա – խմբ.) մեր երկրում հասանելի է պետպատվերի շրջանակում։ Նախկինում հիվանդները ստիպված էին այդ հետազոտության համար մեկնել Եվրոպա, Վրաստան», - նշեց Ջումայանը։
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը նշեց, որ երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում են արյունաստեղծ և լիմֆատիկ համակարգերի (դեպքերի 40%), ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի (15%), ոսկրային հյուսվածքի, երիկամների չարորակ նորագոյացություններ: Ընդ որում, կենտրոնում կան հիվանդներ, որոնք ծնsած օրվանից բուժում են ստանում։ Եղել է դեպք, երբ ուռուցքն ախտորոշվել է պերինատալ շրջանում, սակայն այժմ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։
«Քաղցկեղի զարգացումը հրահրող հիմնական գործոններն են քիմիական, ֆիզիկական և կենսաբանական մուտագենները, ինչպես նաև ժառանգականությունը», - ասաց Դանիելյանը:
Ասուլիսի հյուրերը կարծում են, որ Հայաստանում կոնգրեսի անցկացումը նշանակում է, որ մեր երկիրն ընդգրկված է աշխարհի օնկոլոգիական քարտեզի ցանկում: Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 150 բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են ուռուցքաբանության առաջատար կենտրոնների ղեկավարներ և գիտական գործիչներ:
Կոնգրեսի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը, ներկայացնել հետազոտություններ, գաղափարներ և լավագույն փորձը երեխաների քաղցկեղի բուժման գործում: Մայիսի 18-21-ը կայանալիք գիտական միջոցառման ընթացքում կքննարկվեն քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրաբուժական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայության կազմակերպումը, կանցկացվեն առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ կարևորագույն միտումների վերաբերյալ:
Թամամյանը, որպես SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, նշեց, որ Կոնգրեսը տարվա կարևորագույն բժշկական իրադարձությունն է, որը կնպաստի աշխարհի բժշկական քարտեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Զեկուցումներով հանդես կգան ճանաչված մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից: