https://arm.sputniknews.ru/20230518/erevani-avaganu-yntrutjunnery-kanckacven-septemberi-17-in-59772529.html
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին
Sputnik Արմենիա
ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T11:07+0400
2023-05-18T11:07+0400
2023-05-18T11:11+0400
հայաստան
ավագանի
ընտրություններ
վահագն հովակիմյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/33/11803304_0:0:1600:901_1920x0_80_0_0_71f04a93df634c94565d60ddd287364b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ըստ օրենքի` Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, իսկ օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/33/11803304_171:0:1594:1067_1920x0_80_0_0_0c80b017b4ba675b3a46232e6b9faf1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավագանի, ընտրություններ, վահագն հովակիմյան
հայաստան, ավագանի, ընտրություններ, վահագն հովակիմյան
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին
11:07 18.05.2023 (Թարմացված է: 11:11 18.05.2023) ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ըստ օրենքի` Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,–ասել է Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, իսկ օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին
հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա
Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Ընտրություններին կմասնակցի նաև
«Ապրելու երկիր» կուսակցությունը։