https://arm.sputniknews.ru/20230518/brjuseljan-handipumy-karevvor-qajl-e-taratsashrjanum-khaghaghutjan-hastatman-hamar-pashinjan-59790176.html
Բրյուսելյան հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Փաշինյան
Բրյուսելյան հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
Գերիների ազատ արձակման վերաբերյալ քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ, հայտնել է ՀՀ վարչապետը։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T15:15+0400
2023-05-18T15:15+0400
2023-05-18T15:26+0400
նիկոլ փաշինյան
բրյուսել
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/0d/59599431_0:0:1600:901_1920x0_80_0_0_041e449cdcef34840a8b8315ec1b315d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Բրյուսելյան եռակողմ հանդիպումն ու այնտեղ ձեռք բերված համաձայնությունները կարևոր քայլ են տարածաշրջանում կայության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջականացման և սահմաների դելիմիտացիայի համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ինչ վերաբերում է գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակմանը, ապա Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ եղել է որոշակի ըմբռնում, իսկ քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Այդ թվում մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։Մայիսի 14–ին էլ Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
բրյուսել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/0d/59599431_0:0:1424:1067_1920x0_80_0_0_b7d36919cce6e539eeaeba5d4053ad9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բրյուսել, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
նիկոլ փաշինյան, բրյուսել, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Բրյուսելյան հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Փաշինյան
15:15 18.05.2023 (Թարմացված է: 15:26 18.05.2023) Գերիների ազատ արձակման վերաբերյալ քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ, հայտնել է ՀՀ վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Բրյուսելյան եռակողմ հանդիպումն ու այնտեղ ձեռք բերված համաձայնությունները կարևոր քայլ են տարածաշրջանում կայության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջականացման և սահմաների դելիմիտացիայի համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան– Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնապահ կմնամ»,– հայտարարեց նա ու վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը վերաբացել կոմունիկացիաները օր առաջ` կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Ինչ վերաբերում է գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակմանը, ապա Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ եղել է որոշակի ըմբռնում, իսկ քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Այդ թվում մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի
երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին էլ Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։