00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազատությո՛ւն, ամո՛թ». Շենգավիթի դատարանի մոտ լարված իրավիճակ է

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեղում են նաև պատգամավորներ«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից, որոնք փորձում են հանդարտեցնել իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի Շենգավիթի առաջին ատյանի դատարանի մոտ լարված իրավիճակ է` զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ազատ արձակել զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյան–Մարտիրոսյանին։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի նյարդերը տեղի տվեցին և նա փորձեց մտնել դատարան, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ասացին, որ նիստը դռնփակ է, և չեն կարող մոտենալ դատարանի շենքի դռներին։
Հավաքվածները սկսեցին վանկարկել «ազատությո՛ւն», «ամո՛թ», «ազատ արձակե՛ք հերոսածին մորը»։
Տեղում են նաև պատգամավորներ«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից, որոնք փորձում են հանդարտեցնել իրավիճակը։
Ծնողները նաև խնդրեցին ոստիկաններին` թույլ տալ, որպեսզի գոնե Գայանե Հակոբյանի դուստրը` Սոնան ներս մտնի և ներկա գտնվի դատական նիստին, սակայն ոստիկանները մերժեցին։
Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում քննվում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքը։
Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող զոհվածի մոր ձերբակալման որոշումը բողոքարկվել է
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Լրահոս
0