00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զոհվածների ծնողների փաստաբանները և որոշ պատգամավորներ ոստիկանության Շենգավիթի բաժնում են

© Sputnik / Aram NersesyanԵրևան, ոստիկաններ
Երևան, ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Երևան, ոստիկաններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բաժնի մոտ են հավաքվել զոհվածների ծնողներ, քաղաքացիներ, հասարակական–քաղաքական գործիչներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Աշոտ Փաշինյանի գործով բերման ենթարկված ծնողների փաստաբաններին և ընդդիմադիր պատգամավորներին թույլ տվեցին մուտք գործել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ գտնվում են 44-օրյա պատերազմում զոհվածների մի քանի ծնողներ։
Քիչ առաջ նրանց` 3 ծնողի, ոստիկանները բերման են ենթարկել Շենգավիթի բաժին։
Նշենք, որ որոշ ժամանակ ոստիկաններն արգելում էին փաստաբաններին ներս մտնել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես չէր կարողանում ներս մտնել, ընդգծեց` սա օրենքի խախտում է։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհվածների մի քանի ծնողներ փորձել են առևանգել վարչապետի որդուն ` Աշոտ Փաշինյանին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը։
Լրագրողների հետ զրույցում Աստղիկ Գալեյանը մանրամասներ հայտնեց Աշոտ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Նրա խոսքով` մայրերը հանգիստ զրուցել են նրա հետ, զրույցում Աշոտ Փաշինյանը նույնիսկ ներողություն է խնդրել մայրերից։ Նա ինքն է համաձայնել նստել մայրերից մեկի մեքենան, թե ինչու է հետո իրեն նետել մեքենայից, չի կարողանում հասկանալ։ Կասկածում են, թե կանխամտածված արարք է եղել` ծնողների վրա, այսպես ասած, «նոր գործ կարելու համար»։
«Երրորդ տարին է` ասում ենք` հետաքննություն արեք, էս երեխեքին կանխամտածված տարել եք սպանդի, ասում են` բան չկա, կարմիր բերետավորներին քարշ տալով տարել են Եռաբլուրից, ծնողներին վարչական տույժի են ենթարկել, իսկ իրենք դեռ շարունակում են աշխատել...»,– վրդովված նշեց 44-օրյայի հերոս Աստղիկ Գալեյանը։
Հավելենք, որ ոստիկանությունում են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, «Հայաստան» խմբակցությունից` Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորներ։
Լրահոս
0