00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքից 13 շահառու ՀՀ-ում պետական բարձր պաշտոններ են ստացել․ Զարեհ Սինանյան

© Sputnik / Aram NersesyanՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Բաժանորդագրվել
Հիմնականում հայտեր են ներկայացնում հայեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում «իԳործ» ծրագրի 13 շահառու մշտական աշխատանքի է անցել պետական կառույցում և բարձր պաշտոններ զբաղեցրել կառավարության աշխատակազմում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Կառավարության կառուցվածքում աշխատանք ստացած ծրագրի շահառուների թվում են զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը, փոխնախարարը, նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենը: Որոշ շահառուներ աշխատանքի են անցել առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունում։
«Ընդհանուր առմամբ ծրագրի շահառու են դարձել սփյուռքի շուրջ 150 ներկայացուցիչ (ստացված 300 հայտերից), ևս 50-ը կընտրվեն հաջորդ տարվա նոր հոսքի համար», - ասաց Սինանյանը:
Հայտերն ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հայտերի ուսումնասիրությունից և հարցազրույցից հետո սփյուռքահայ մասնագետները համապատասխան գերատեսչություններում աշխատանքի կանցնեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:
Սինանյանը սա եզակի հնարավորություն է համարում սփյուռքի ներկայացուցիչների համար՝ իրենց ներդրումն ունենալու Հայաստանի պետականաշինության գործում, եզակի հնարավորություն՝ իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնելու պետական կառավարման գործին:
Հայտեր են ներկայացնում հիմնականում հայեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից:
Հայաստանում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կգործի. Սինանյան
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը:
Լրահոս
0