00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևան Սըվաջօղլուն Թուրքիայի մեջլիսի միակ հայ պատգամավորն է. ի՞նչ ակնկալել նրանից

© Photo : Twitter / Sevan SıvacıoğluՍևան Սըվաջօղլուն
Սևան Սըվաջօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Սևան Սըվաջօղլուն
Բաժանորդագրվել
Ինչ կարող է անել թուրքական մեջլիս անցած միակ հայ պատգամավորը։ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է նոր խորհրդարանի, հայազգի նոր պատգամավորի և հայ համայնքի հնարավորությունների ու ակնկալիքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Մեջլիսը կունենա մեկ հայ պատգամավոր։ Բժիշկ Սևան Սըվաջօղլուն ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
Պատգամավոր ընտրված Սըվաջօղլուն Թուրքիայի հայկական համայնքի ներսում հանրահայտ դեմք չի եղել։ Նա միայնակ ոչինչ չի կարող անել, հետևաբար Թուրքիայի հայերը նրանից մեծ ակնկալիքներ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը`անդրադառնալով նորընտիր հայ պատգամավորի հնարավորություններին։
«Սըվաջօղլուն անցյալ տարի է անդամագրվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Սըվաջօղլուն աշխատում էր Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում։ Նախքան համալսարանի բժշկական ֆակուլտետում կրթություն ստանալը, սովորել է տեղի Կենտրոնական վարժարանում։ Նա միայն հիմա է հանրաճանաչ դարձել»,– ասաց Էստուկյանը։
Նրա փոխանցմամբ` նորընտիր հայ պատգամավորը բնավ չի կարողանա հետևողականորեն առաջ մղել հայկական օրակարգի կարևոր թեմաներն ու տեղի հայությանը հուզող հիմնահարցերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հարում է իշխող քաղաքական ուժին և ի զորու չէ այնպիսի վարքագիծ դրսևորել Թուրքիայի խորհրդարանում, ինչպես Կարո Փայլանը։
«Փայլանն իր թիկունքում զգում էր իրեն առաջադրած կուսակցության և տեղի հայության աջակցությունը, ինչն արդար չի լինի ասել Սևան Սըվաջօղլուի պարագայում, հետևաբար նրանից սուր ելույթներ ակնկալելն անիմաստ է»,– նշեց մեր զրուցակիցը։
Էստուկյանի դիտարկմամբ` Սըվաջօղլուից որոշակի ակնկալիքներ կարող են ունենալ միայն վարչական անձինք, այլ ոչ թե հայ հասարակությունը, այսինքն` նրանք, ովքեր որոշակի հարցերով կդիմեն կառավարությանը` խնդրելով պատգամավորի աջակցությունը, և այդ դեպքում նա միգուցե կկարողանա օգտակար լինել։
«Ակոսի» հայերեն բաժնի խմբագրապետի կարծիքով` խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության մեջ դժվար թե որևէ փոփոխություն լինի, առավել ևս, որ Մեջլիսում գերակշիռ տեղեր են ստացել ազգայնական ուժերը։ Ըստ նրա` փոքրամասնություններն արդեն իսկ բախվում են բազմաթիվ դժվարությունների, ուստի դժվար թե նրանք արժանանան հավելյալ ճնշումների։
Նշենք, որ Թուրքիայի նախորդ գումարման խորհրդարանում կար երկու հայ պատգամավոր։ Մարգար Եսայանը ներկայացնում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ Կարո Փայլանը` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը` Էրդողանի հնարավոր հաղթանակի մասին
Լրահոս
0