00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-Արևմուտք հակամարտության պայմաններում ՀՀ-ի կեցվածքը խելամիտ չէ․ բացատրում է քաղաքագետը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, եթե պատերազմը չլիներ արտառոց ոչինչ չէր լինի, որ ՀՀ–ն բանակցեր նաև Արևմուտքում, սակայն հիմա իրողությունն այլ է։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Տրամաբանական էր, որ Ռուսաստան-Արևմուտք խորը հակամարտության ֆոնին Հայաստանի կողմից Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ բանակցություններին մասնակցելը բերելու էր ռազմավարական դաշնակցի դժգոհությունը։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Այսօր ՌԴ արտգործնախարարի մակարդակով Մոսկվան իր կարծիքն էր հայտնել Արևմուտքի` Հայաստանում միջամտության և ռուսական ռազմաբազան այստեղից հեռացնելու մտադրության մասին։ Սերգեյ Լավրովը նշել էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ակտիվորեն փորձում են սրել իրավիճակը ԱՊՀ տարածքում և ազդանշան են ուղարկում Հայաստանին`վռնդել ռուս սահմանապահներին երկրից։ Միևնույն ժամանակ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել էր, որ Հայաստանը կշահեր երկրում ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։
Ըստ քաղաքագետի` հայ-ադրբեջանական կոնֆլիկտում խելամիտ է ցանկացած միջնորդական առաքելություն ընդունելը, որը կարող է օգտակար լինել, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ չպետք է մոռանալ, թե ներկայում ինչ իրողություն է աշխարհում։
«Մեր ռազմաքաղաքական դաշնակիցը պատերազմի մեջ է հավաքական Արևմուտքի հետ։ Գնալ Արևմուտքի առաջատար պետությունների թելադրանքով, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ մասնակցել բանակցությունների` պարզ է, որ սա բացասաբար կընդունվի։ Հիշում եք`ՌԴ ԱԳ նախարարությունն ինչ կոշտ հայտարարություն արեց, երբ որ Հայաստան այցելեցին եվրոպական դիտորդները»,–ասում է Քեռյանը։
Եթե այս խորը հակամարտությունըչլիներ, մեր զրուցակիցը արտառոց ոչինչ չի տեսնում նրանում, որ նաև Արևմուտքում ընթանային բանակցությունները։ Նույն Ռուսաստանը ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ 26 տարի շարունակ եղել է Մինսկի խմբի ձևաչափում և աշխատել է, համանախագահները միմյանց հետ նստել են, շփվել են, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման որոշակի ծրագրեր են առաջ քաշել։
Սակայն իրավիճակը փոխվեց 2014 թվականի Ղրիմի միացումից հետո, և ավելի կրիտիկական դարձավ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Նույն Արևմուտքնայս ընթացքում մեծ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի ներսում հակառուսականության քարոզ տանելու համար, և հանրությանը մատուցվում է այն թեզը, իբր Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին պատերազմ սկսել։
«Սա կեղծ թեզ է, բայց հաջողվել է ամեն դեպքում 44–օրյա պատերազմից հետո եկած աղետի մեղքն ուղղել նաև դեպի Ռուսաստան` առանց հաշվի առնելու այն, որ եթե չլիներ ռուսական միջամտությունը, հավանաբար, մի քանի ժամ հետո Ստեփանակերտը կգրավեին, և մենք ԼՂ ընդհանրապես չէինք ունենա։ Եվ այդ մարդիկ կուրորեն հաշվի չեն առնում նաև այն հանգամանքը, որ այսօր ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է, որ էլի հայկական տարրը մնում է ԼՂ–ում»,–ասում է նա։
Իսկ նրանց, ովքեր պնդում են, որ ռուսական ներկայությունը պետք է հեռացվի Հայաստանից, քաղաքագետը հարցադրումներ է անում` ո՞ր զորամիավորումներն են պատրաստ գալ և պաշտպանել ԼՂ հայությանը և կանգնել հայ-թուրքական սահմանին, ո՞ր երկրներն են կարող ՀՀ-ին մատակարարել այդպիսի գներով էներգակիրներ, ո՞ր երկիրը կարող է փոխարինել Ռուսաստանին` ատոմակայանի սպասարկման և աշխատեցման գործում, և ի վերջո` որ երկիրն է պատրաստ իր ռազմական ներկայությամբ զսպելու Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի նոր պատերազմ չսանձազերծվի։
«Եթե այդքան հարցերի պատասխաններն ունեն և ռեալ կարող են իրական և ոչ թե թղթի վրա իրականացնել իրենց խոստումները, գուցե և սա ընդունվի որպես նորմալ առաջարկ, բայց ես համոզված եմ, որ ամենաքիչը հոգեխեղված անձնավորությունը պետք է հավատա դրան, որովհետև հայ ժողովուրդը 250 տարի շարունակ` սկսած Բեռլինի կոնգրեսից մինչև այսօր, խաբված է Արևմուտքի կողմից»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը` Քեռյանը նշում է, որ հասարակության բացասական էմոցիաներն այդ կառույցի նկատմամբ միանշանակ ընկալելի են` հաշվի առնելով, որ եղել են դեպքեր, երբ ՀԱՊԿ–ը ժամանակին չի արձագանքել, բայց պետք է հասկանալ արդյոք Հայաստանն ունի այլընտրանք։
«Եթե ՆԱՏՕ–ն պատրաստ է այսօր Հայաստանին ընդունել և ապահովել նաև Ղարաբաղի անվտանգությունը, խնդիր չկա, բայց մենք գիտենք, որ Ուկրաինայի կամ Վրաստանի նման երկրները, որոնք տասնյակ տարիներ պայքարում են ՆԱՏՕ մտնելու համար, որևէ քայլ առաջ չեն գնացել։ Ուրեմն պատասխանը մեկն է` մենք չունենք այլընտրանք, իսկ եղածը քանդելը, իհարկե, հակապետական գործողություն է»,–հավելեց է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հիշեցնենք` վերջին հանդիպումը կայացել է մայիսի 14–ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Լրահոս
0