https://arm.sputniknews.ru/20230517/pn-n-hajtnel-e-svotqi-hatvatsum-zvohvats-zintsarajvoghi-anuny-edgar-sulejmanjany-20-tarekan-e-59763039.html
ՊՆ-ն հայտնել է Սոթքի հատվածում զոհված զինծառայողի անունը. Էդգար Սուլեյմանյանը 20 տարեկան է
ՊՆ-ն հայտնել է Սոթքի հատվածում զոհված զինծառայողի անունը. Էդգար Սուլեյմանյանը 20 տարեկան է
Sputnik Արմենիա
Նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T20:27+0400
2023-05-17T20:27+0400
2023-05-17T20:33+0400
սոթք
զինծառայող
զոհ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_0:85:1600:985_1920x0_80_0_0_28198a312017b5438f18680b9b69ff8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողը Էդգար Վահանի Սուլեյմանյանն է (2003թ.): Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաև բուժակը:Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:
սոթք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5cbe2576c83148d16e1abf8ce2bd7df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոթք, զինծառայող, զոհ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
սոթք, զինծառայող, զոհ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՊՆ-ն հայտնել է Սոթքի հատվածում զոհված զինծառայողի անունը. Էդգար Սուլեյմանյանը 20 տարեկան է
20:27 17.05.2023 (Թարմացված է: 20:33 17.05.2023) Նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողը Էդգար Վահանի Սուլեյմանյանն է (2003թ.): Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կ
րակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաև բուժակը:
Ավելի ուշ
ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: