00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է արտադրական կանեփի բիզնեսով 1 կազմակերպություն զբաղվում. հարցը քննարկվեց ԱԺ–ում

© AP Photo / Gerald HerbertԿանեփ
Կանեփ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Կանեփ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱՆ փոխնախարարը նշում է, որ արտադրական կանեփի վերամշակման գործընթացով զբաղվելուն վերաբերող բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են և իրավապահ մարմինների կողմից առարկություններ չեն ստացել` բավարարվել են։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ–ում արտադրական կանեփի վերամշակման գործընթացով զբաղվել ցանկացող տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների են բախվել։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` խոսելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեց` երբ քննարկում էին արտադրական կանեփի վերամշակման գործընթաց սկսելու մասին, խոսվում էր միլիոնավոր դոլարների շրջանառության, եկամուտների մասին։ Այսօր պատգամավորը չի հասկանում, թե ինչն է պատճառը, որ նման եկամտաբեր և գրավիչ բիզնեսով զբաղվում է ընդամենը 1 ընկերություն, այն էլ՝ կիսատ–պռատ։
«Գործընկեր նախարարությունների և իրավապահ մարմինների հետ սերտ աշխատելով ստացվել է այնպես, որ բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են և իրավապահների կողմից առարկություններ չեն ստացվել` բավարարվել են։ Դրանից հետո դիմումատուները խնդիրներ են վերհանել, խոչընդոտներ ներկայացրել։ Դրանցից 3-ը նոր փոփոխություններով կլուծվեն։ Խնդիրները կապված են բիզնես ծրագրերի, 1 տարի ժամկետով լիցենզիա տրամադրելու (նախատեսվում է ժամկետը փոխել 2 տարվա), ինչպես նաև քվոտաների վերանայման հետ»,– նշեց Նանուշյանը։
Առողջապահության փոխնախարարը վստահեցրեց` այժմ օրենքը բարելավում են, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների առաջ չկանգնեն։
«Կանեփ-կակաչ-2022» օպերացիան շարունակվում է. հայտնաբերվել է ավելի քան 17 հազար կգ կանեփ
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ նախկինում որոշում էր կայացվել, որպեսզի այս ծրագիրը լինի առողջապահության նախարարության վերահսկողության ներքո։ Ըստ նախարարի` բոլոր տնտեսական ծրագրերը, որոնք սկսվում են վերահսկելու մասին մտածելուց, ի սկզբանե դատապարտված են ձախողման։
Քերոբյանը շեշտեց` արտադրական կանեփի վերաբերյալ իրենց տնտեսական տեսլականն էապես տարբերվում է նրանից, ինչը տեղի է ունենում հիմա։
«Այս մասով աշխարհում առկա բիզնես մոդելը լրիվ այլ տեսք ունի` թե՛ արտադրության պրոցեսը, թե՛ ձևերը, թե՛ տուրքերը, թե՛ լիցենզավորման ձևը և այլն։ Երկու տարի առաջ, երբ նախագիծը քննարկման փուլում էր, այդ ժամանակ խոշոր ներդրողներ կային, որոնք շատ հետաքրքրված էին, բայց այս միջավայրը գրավիչ չէ նրանց համար»,– ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք, որ արտադրական կանեփի վերամշակման գործընթացի վերաբերյալ քննարկումները սկսվել են 2021 թվականից, և 2022 թվականի ապրիլին կառավարության նիստում վերանայվել էին արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար նախկինում սահմանված քվոտաները։
2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված որոշմամբ սահմանված քվոտաներով, օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը մինչև 20 000 լիտր կաննաբիդիոլի (կանեփի բուսախեժ) յուղ, բայց մեծածախ վաճառել կամ արտահանել կարող է ընդամենը 100 լիտրը։
Լրահոս
0