https://arm.sputniknews.ru/20230517/hndkastani-agn-n-bvorelin-hakaharvats-e-tvel-rusakan-navti-temajvov-59724808.html
Հնդկաստանի ԱԳՆ-ն Բորելին հակահարված է տվել ռուսական նավթի թեմայով
Հնդկաստանի ԱԳՆ-ն Բորելին հակահարված է տվել ռուսական նավթի թեմայով
Sputnik Արմենիա
ԵՄ Խորհրդի փաստաթղթի համաձայն՝ երրորդ երկրում խորը վերամշակման ենթարկված ռուսական նավթն այլևս ռուսական չի համարվում, հիշեցրել է Հնդկաստանի ղեկավարը։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T10:15+0400
2023-05-17T10:15+0400
2023-05-17T10:15+0400
ռուսաստան
հնդկաստան
նավթ
ժոզեպ բորել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34246282_0:0:1101:619_1920x0_80_0_0_75d5d4ffe95ccb842cc9731a87d741da.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության, որը կոչ էր արել հակազդել Եվրոպա ռուսական նավթի վերամշակումից ստացված հնդկական արտադրանքի ներմուծմանը, առաջարկել է կարդալ ԵՄ խորհրդի համապատասխան որոշումները, հաղորդում է ANI գործակալությունը:Ավելի վաղ Financial Times թերթին տված հարցազրույցում Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ, որն իբր վերամշակում է ՌԴ-ից ստացվող նավթը Եվրոպայում վաճառքի համար: Նրա խոսքով՝ դա պատժամիջոցների շրջանցում է։Ռուսաստանից մատակարարումների դեմ մի շարք երկրների վառելիքային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել փետրվարի 5-ից. Եվրամիությունն արգելել է ռուսական նավթամթերքի ներմուծումը, միաժամանակ ԵՄ-ի և «Մեծ յոթնյակի» երկրները դրանց գների առաստաղ են սահմանել:Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից ածխաջրածիններ գնելուց, և որ այն կհայտնվի նոր, ավելի ուժեղ կախվածության մեջ՝ պայմանավորված ավելի բարձր գներով։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34246282_34:0:1013:734_1920x0_80_0_0_1750aa9fb5b5b81c89380538143b237a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հնդկաստան, նավթ, ժոզեպ բորել
ռուսաստան, հնդկաստան, նավթ, ժոզեպ բորել
Հնդկաստանի ԱԳՆ-ն Բորելին հակահարված է տվել ռուսական նավթի թեմայով
ԵՄ Խորհրդի փաստաթղթի համաձայն՝ երրորդ երկրում խորը վերամշակման ենթարկված ռուսական նավթն այլևս ռուսական չի համարվում, հիշեցրել է Հնդկաստանի ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության, որը կոչ էր արել հակազդել Եվրոպա ռուսական նավթի վերամշակումից ստացված հնդկական արտադրանքի ներմուծմանը, առաջարկել է կարդալ ԵՄ խորհրդի համապատասխան որոշումները, հաղորդում է ANI գործակալությունը:
Ավելի վաղ Financial Times թերթին տված հարցազրույցում Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ, որն իբր վերամշակում է ՌԴ-ից ստացվող նավթը Եվրոպայում վաճառքի համար: Նրա խոսքով՝ դա պատժամիջոցների շրջանցում է։
«Նայեք ԵՄ խորհրդի կանոնակարգերին։ Երրորդ երկրում խորը վերամշակման ենթարկված ռուսական նավթն արդեն ռուսական չի համարվում»,-հայտարարել է նախարարը՝ եվրոպացի դիվանագետին առաջարկելով ուսումնասիրել խորհրդի թիվ 833/2014 որոշումը:
Ռուսաստանից մատակարարումների դեմ մի շարք երկրների վառելիքային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել փետրվարի 5-ից. Եվրամիությունն արգելել է ռուսական նավթամթերքի ներմուծումը, միաժամանակ ԵՄ-ի և «Մեծ յոթնյակի» երկրները դրանց գների առաստաղ են սահմանել:
Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից ածխաջրածիններ գնելուց, և որ այն կհայտնվի նոր, ավելի ուժեղ կախվածության մեջ՝ պայմանավորված ավելի բարձր գներով։