https://arm.sputniknews.ru/20230517/hh-n-hndkastanum-razmakan-kcvord-kunena-nakhagitsy-nerarvats-e-karavarutjan-nistum-59740630.html
ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. նախագիծը ներառված է կառավարության նիստում
ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. նախագիծը ներառված է կառավարության նիստում
Sputnik Արմենիա
Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդը կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական... 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T15:24+0400
2023-05-17T15:24+0400
2023-05-17T15:26+0400
հնդկաստան
հայաստան
ռազմական կցորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_0:67:1000:630_1920x0_80_0_0_c6773ced7d2e7fe4eedf19f3d017f319.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Հնդկաստանի Հանրապետությունում կնշանակի ռազմական կցորդ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 18–ին կայանալիք նիստում։«Ստեղծել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք (նստավայրը` քաղ. Նյու Դելի)»,–նշված է նախագծում:Ըստ որոշման նախագծի` Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:«Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ»,–նշված է որոշման նախագծում։Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:Ընդգծվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար։ Այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:Հիշեցնենք, որ նախորդ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին։ Այս հրապարակումները պաշտոնապես չեն հաստատվել։ Սակայն այս ամիսների ընթացքում Հնդկաստան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Բանակցությունների կենտրոնական թեման ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են եղել։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_36:0:964:696_1920x0_80_0_0_af9cfe2219b34f11cce99d2e97f2bbeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, հայաստան, ռազմական կցորդ
հնդկաստան, հայաստան, ռազմական կցորդ
ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. նախագիծը ներառված է կառավարության նիստում
15:24 17.05.2023 (Թարմացված է: 15:26 17.05.2023) Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդը կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Հնդկաստանի Հանրապետությունում կնշանակի ռազմական կցորդ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 18–ին կայանալիք նիստում։
«Ստեղծել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք (նստավայրը` քաղ. Նյու Դելի)»,–նշված է նախագծում:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2003 թվականի մայիսի 23-ին։ Երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանում ստեղծել Հայաստանի ռազմական կցորդի հաստիք:
Ըստ որոշման նախագծի` Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:
«Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ»,–նշված է որոշման նախագծում։
Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:
Ընդգծվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար։ Այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին։ Այս հրապարակումները պաշտոնապես չեն հաստատվել։ Սակայն այս ամիսների ընթացքում Հնդկաստան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Բանակցությունների կենտրոնական թեման ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են եղել։