00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայերին առաջարկում են դուրս բերել ռուսական բազան». Լավրովը՝ ԱՄՆ-ի սադրանքների մասին

Բաժանորդագրվել
Լավրովի կարծիքով ՝ Վաշինգտոնի գործելակերպը դժվար է դիվանագիտություն անվանել:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ակտիվորեն փորձում են սրել իրավիճակը ԱՊՀ տարածքում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ամերիկացիների նպատակներից մեկը, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Հայաստանն է։
«Ես գիտեմ, որ, օրինակ, հայերին նրանք (ԱՄՆ– ն և նրա դաշնակիցները. խմբ.) ազդանշան են ուղարկում, թե եկեք վռնդեք ռուսներին և սահմանապահներին... և հեռացրեք ռազմաբազան, մենք կօգնենք ձեզ ապահովել անվտանգությունը: Բացահայտ սադրանք է», - ասել է նախարարը։
Լավրովը կարծում է, որ նման գործելաոճը չի կարելի դիվանագիտություն համարել։ Սա ակնհայտ և ուղիղ կաշառք է։
Նա հավելել է` կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ իրենց ռազմավարական գործընկերներին դնում են անհարմար դրության մեջ։
«Իհարկե, նրանք փորձում են այնպիսի բան չանել, որը տնտեսապես կվնասի նրանց, ու հայտնվում են երկու քարի արանքում: Որովհետև նրանց տնտեսական կապերի առյուծի բաժինը Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի հետ է»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը միաժամանակ նշել է, որ Արևմուտքի մասնաբաժինն աճում է և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Անդրկովկասի երկրների տնտեսության մեջ։ Ըստ նրա` Արևմուտքը ցինիկաբար օգտվում է դրանից ու երկրներից պահանջում չանել ինչ-որ քայլեր, որոնք կհակասեն իր շահերին։ Դրա փոխարեն նրանց ոսկե սարեր է խոստանում, թեև իրականում դա վերածվում է ներքին գործերի միջամտության։
Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Լավրով
«Արևմուտքը զուգահեռաբար ընդլայնում է ոչ կառավարական կազմակերպությունների ցանցը, որոնք ֆինանսավորվում են առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության բյուջեից։ Վերջիններս հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում իրենց ավելի ու ավելի ազատ են զգում ու անգամ փորձում են «երաժշտություն պատվիրել»։ Ես դրանք չեմ թվարկի, դրանք, իմ կարծիքով, բոլորին քաջ հայտնի են»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Այս ամենով հանդերձ, Լավրովը համոզված է, որ Հաղթանակի օրը՝ 2023 թվականի մայիսի 9-ը, հաստատեց, որ այդ երկրները, այնուամենայնիվ, համերաշխ են Ռուսաստանի Դաշնության հետ։ «Նրանք իսկապես մեր դաշնակիցներն են»,– ասել է նա ու հավելել, որ ՀԱՊԿ–ում դաշնակիցներն այն չեն, ինչ ՆԱՏՕ-ում։
«ՆԱՏՕ–ում ճիպոտային կարգուկանոն է։ Երբեմն ասում են՝ ՀԱՊԿ-ում Հայաստանն ունի այս դիրքորոշումը, Ղազախստանն այլ դիրքորոշում ունի»,– նշել է Լավրովը։
Հիշեցնենք` Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմակայանը Գյումրիում է տեղակայվել 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Լրահոս
0