https://arm.sputniknews.ru/20230517/hajastany-kshaher-hapk-araqelutjan-teghakajumic-lavrvov-59730384.html
Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Լավրով
Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովի խոսքով` 2022 թվականի աշնանը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել հայկական տարածքում կազմակերպության... 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T12:03+0400
2023-05-17T12:03+0400
2023-05-17T12:09+0400
սերգեյ լավրով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57399281_0:0:1601:901_1920x0_80_0_0_70769e92610d38df3f6d21011b70768e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանը կշահեր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` «եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր և պատրաստ մնար ստորագրման համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»:Հիշեցնենք, որ ապրիլի20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից քաղաքական գնահատական է ակնկալում Ադրբեջանի 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57399281_76:0:1501:1069_1920x0_80_0_0_ebc081e8d169988fcaaf525f672cecda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Լավրով
12:03 17.05.2023 (Թարմացված է: 12:09 17.05.2023) Սերգեյ Լավրովի խոսքով` 2022 թվականի աշնանը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել հայկական տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանը կշահեր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ էինք ճիշտ նույն կերպ (ինչպես Ղազախստանում 2022 թվականի հունվարին), օգնել նաև ՀԱՊԿ այնպիսի անդամի, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Երևանում կայացած կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին` մեր հայ դաշնակիցների խնդրանքով։ Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին, հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն թղթի վրա է և չի իրականացվում»,- հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` «եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր և պատրաստ մնար ստորագրման համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»:
Հիշեցնենք, որ ապրիլի20-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:
ՀՀ արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից քաղաքական գնահատական է ակնկալում Ադրբեջանի 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։