00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում վերարտադրողական տարիքի տղամարդկանց և կանանց որոշակի անհամամասնություն կա

© Sputnik / Кирилл Брага / Անցնել մեդիապահոցՆորածին
Նորածին - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Նորածին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատմաբան, ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում առկա դեմոգրաֆիկ միտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մեզ մոտ ծնելիությունը ցանկալի մակարդակի վրա չէ, այսինքն` մենք պետք է գոնե ծնելիության այնպիսի մակարդակ ունենայինք, որ երկարաժամկետ կտրվածքով մեր բնակչության թվաքանակն աճելու հավանականություն ունենար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմաբան, ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը։
Ըստ նրա` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մինչ օրս մեր միգրացիոն բացասական մնացորդը ծածկվել է ծնելության ու մահացության դրական տարբերությամբ, այդ պատճառով էլ մեծ արտագաղթը մասամբ փոխհատուցվել է, և բնակչության թվաքանակը ոչ թե կրճատվել է 1 միլիոն 200 հազարով, այլ դրա կեսի չափով։
«Հիմա կոնկրետ մեկ չափահաս կնոջ հաշվով պտղաբերության գործակիցը կազմում է 1,7, ինչը բավականին ցածր ցուցանիշ է, մինչդեռ բավարար շեմն առնվազն 2,2 գործակիցն է։ Սա նշանակում է, որ ինչ–որ պատմական փուլում մենք ունենալու ենք ավելի քիչ ծնունդներ, քան մահեր»,– ասաց Մալխասյանը։
Նրա դիտարկմամբ` մեզ մոտ բազմազավակությունը տարածված չէ, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո ծնելիության մակարդակը մեզանում շարունակաբար նվազել է` 1993 թվականին արդեն իսկ հատելով նվազագույն շեմը։ Ճիշտ է, այս տարվա առաջին եռամսյակում ծնունդները մոտ 2000–ով ավելին են եղել մահերից, սակայն դա չնչին ցուցանիշ է, որովհետև երկարաժամկետ հեռանկարի համար չի ապահովում բնակչության մեծ աճ։
«Հայաստանյան ընտանիքներում անկախությունից հետո մեկ երեխա, լավագույն դեպքում երկուսն ունենալը համարվում է չափավոր ցուցանիշ, իսկ բազմազավակ ընտանիքներն ավելի սակավաթիվ են։ Կա մի թյուրըմբռնում, թե իբր հայերն ավանդաբար ավելի քիչ երեխաներ են ունեցել, քան իրենց մահմեդական հարևանները, մինչդեռ իրավիճակը պատմական ժողովրդագրության տեսանկունից դիտարկելիս ստանում ենք այլ պատկեր։ Օրինակ` եթե մոնոգամ ընտանիքով դիտարկենք, ապա հայերի մոտ 19-րդ դարի վերջում երեխաների թվաքանակը, ըստ ծխագրման մատյանների, ավելին է եղել, քան քրդերի մոտ»,– նշեց մեր զրուցակիցը։
Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը. հրապարակվել են մարդահամարի նախնական արդյունքները
Մալխասյանի խոսքով` մինչև Հայաստանի արդյունաբերականացման շրջանը, երբ գերիշխող էր գյուղատնտեսությունը, երկրագործական ավանդույթներ ունեցող մեր նստակյաց հասարակությունն անընդհատ արտադրող ձեռքերի կարիք է ունեցել, հետևաբար ընտանիքներում եղել է ավելի մեծ թվով երեխաներ ունենալու անհրաժեշտություն։ Երբեք նոր զավակը չի դիտարկվել որպես հոգս։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Մենք գտնվում ենք ժողովրդագրական զարգացման մեկ այլ փուլում, որտեղ ուրբանիզացված հասարակության պայմաններում նույն քանակի աշխատող ձեռքեր չկան։
Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի բացասական հետևանքներին` ժողովրդագրագետն ընդգծեց, որ մենք երկարամյա կոնֆլիկտի մեջ ենք Ադրբեջանի հետ, հետևաբար մեզ համար մարդկային ռեսուրսները շատ կարևոր են, քանի որ դրանք լուծում են ոչ միայն գիտատեխնիկական, սոցիալ–տնտեսական հարցեր, այլև զինված ուժերի համալրման համար ունեն կենսական նշանակություն։ Ըստ նրա` Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները մեր համեմատությամբ ավելի բարվոք են։
«Պատերազմը խիստ բացասական հետևանքներ է թողել ժողովրդագրական առումով։ ՀՀ–ում և Արցախում հաշվառված զոհերի և անհետ կորածների թվաքանակը գերազանցում է 4000–ի շեմը, ինչը մեծ հարված է ազգային գենոֆոնդին, որովհետև ազդելու է հետագա ամուսնությունների հաշվեկշռի, տարիքային կազմի և ընդհանուր առմամբ ծնելիության վրա»,–ասաց Մալխասյանը։
Հայտնի է, որ զոհված զինծառայողների մեծ մասը ծնվել էր 2000-2002 թվականներին։ Այդ տարիներն առանձնացել են առավել քիչ ծնունդների քանակով։ Թշնամին հավանաբար հաշվի է առել այդ հանգամանքը, երբ սանձազերծեց պատերազմ հենց 2020 թվականին, քանի որ մեր զինված ուժերը նվազագույն քանակի էին։ Ստացվում է, որ այդ տարիներին ծնված աղջիկների մի մասը կամ տարեկից ամուսին չի գտնելու, կամ էլ պետք է ամուսնանան այլ տարիքային խմբերի հետ։
«Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ կանայք մեր հասարակությունում տղամարդկանց գերազանցում են թվաքանակով և կյանքի միջին տևողությամբ։ Բացի այդ, միգրացիոն պատկերում կա մի հստակ միտում, ըստ որի` հինգ աշխատանքային միգրանտից չորսը տղամարդիկ են, այսինքն` նաև տղամարդկանց միգրացիոն վարքագիծն է շատ ավելի ակտիվ, որոնց մի զգալի մասն էլ չի վերադառնում Հայաստան։ Արդյունքում ունենում ենք վերարտադրողական տարիքի տղամարդկանց և կանանց որոշակի դիսբալանս»,– եզրակացրեց ժողովրդագրագետը։
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2022 թվականին ՀՀ բնակչության թվականակը կազմել է 2 մլն 976 հազար։ Ծնվածների քանակը` 36 353, մահացածներինը` 26 805։ Բնական հավելճը կազմել է 9 548։ 2021 թվականին ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար։ Ծնվածների քանակը` 36 623, մահացածներինը` 34 388։ Բնական հավելճը կազմել է 2 235։
Լրահոս
0