https://arm.sputniknews.ru/20230517/emn-pndum-e-patzhamijvocajin-apranqnery-rd-hasnum-en-kentrvonakan-asiajic-ev-hajastanic-59740340.html
ԵՄ–ն պնդում է` պատժամիջոցային ապրանքները ՌԴ հասնում են Կենտրոնական Ասիայից և Հայաստանից
ԵՄ–ն պնդում է` պատժամիջոցային ապրանքները ՌԴ հասնում են Կենտրոնական Ասիայից և Հայաստանից
Sputnik Արմենիա
Եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին նշել է, որ պատժամիջոցները շրջանցել ցանկացողները դա անում են առանձին համակարգերի բացերի շնորհիվ։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T15:19+0400
2023-05-17T15:19+0400
2023-05-17T15:19+0400
եվրամիություն
հայաստան
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/540/74/5407485_0:0:2956:1663_1920x0_80_0_0_611b5790c77de29c88781fe2ba6093fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եվրոպական միության պնդմամբ` ԵՄ–ից դեպի Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, այդ թվում` Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Հայաստան և այդ երկրներից էլ Ռուսաստան առևտրային հոսքերի կասկածելի աճ է արձանագրվում։«ԵՄ առանձին երկրների մաքսային համակարգերի տարբերությունները թույլ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են շրջանցել մեր պատժամիջոցները, դա անել առանձին համակարգերի բացերի շնորհիվ։ Առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան։ ԵՄ տնտեսության և ֆինանսների խորհրդում նախարարներին մենք երեկ ներկայացրել ենք տվյալներ. ԵՄ–ից դեպի Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ արտահանման ակնհայտ աճ կա։ Այդ երկրներն են` Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, և այդ երկրներից էլ՝ Ռուսաստան»,– հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին` ներկայացնելով ԵՄ մաքսային միության բարեփոխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկները։ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում վերջին տարվա ընթացքում հայկական երկու ընկերություն է հայտնվելԵվրահանձնակատարն օրինակ է բերել` նշելով, որ նկատվում է ԵՄ–ից Ղազախստան արտահանման 185 մլն եվրոյի աճ, և 186 մլն–ով էլ աճել է Ղազախստանից Ռուսաստան արտահանումը։ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքը խիզախություն չունի ճանաչելու ՌԴ–ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին թուլացնելու և զսպելու քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է։ Նա ընդգծել էր, որ այդ պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը։ Պուտինի խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/540/74/5407485_161:0:2890:2047_1920x0_80_0_0_c294186c752d632e34dd29929c1891bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ
եվրամիություն, հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ
ԵՄ–ն պնդում է` պատժամիջոցային ապրանքները ՌԴ հասնում են Կենտրոնական Ասիայից և Հայաստանից
Եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին նշել է, որ պատժամիջոցները շրջանցել ցանկացողները դա անում են առանձին համակարգերի բացերի շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եվրոպական միության պնդմամբ` ԵՄ–ից դեպի Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, այդ թվում` Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Հայաստան և այդ երկրներից էլ Ռուսաստան առևտրային հոսքերի կասկածելի աճ է արձանագրվում։
«ԵՄ առանձին երկրների մաքսային համակարգերի տարբերությունները թույլ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են շրջանցել մեր պատժամիջոցները, դա անել առանձին համակարգերի բացերի շնորհիվ։ Առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան։ ԵՄ տնտեսության և ֆինանսների խորհրդում նախարարներին մենք երեկ ներկայացրել ենք տվյալներ. ԵՄ–ից դեպի Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ արտահանման ակնհայտ աճ կա։ Այդ երկրներն են` Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, և այդ երկրներից էլ՝ Ռուսաստան»,– հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին` ներկայացնելով ԵՄ մաքսային միության բարեփոխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկները։
Եվրահանձնակատարն օրինակ է բերել` նշելով, որ նկատվում է ԵՄ–ից Ղազախստան արտահանման 185 մլն եվրոյի աճ, և 186 մլն–ով էլ աճել է Ղազախստանից Ռուսաստան արտահանումը։
ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքը խիզախություն չունի ճանաչելու ՌԴ–ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին թուլացնելու և զսպելու քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է։ Նա ընդգծել էր, որ այդ պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը։ Պուտինի խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։