https://arm.sputniknews.ru/20230517/ashvot-pashinjani-haghvordumy-pvokhancvel-e-hh-qnnchakan-kvomitein-nakhadzernvel-e-qreakan-varujt-59755166.html
Աշոտ Փաշինյանի հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին. նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշոտ Փաշինյանի հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին. նախաձեռնվել է քրեական վարույթ
Sputnik Արմենիա
Գոռ Աբրահամյանը նշել է, որ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T18:12+0400
2023-05-17T18:12+0400
2023-05-17T18:13+0400
հհ քննչական կոմիտե
աշոտ փաշինյան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր` «Որդիների կանչ» ՀԿ անդամ 44-օրյայում զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Թերթը նշել էր, թե ծնողները «ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան»:Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հերքել էր այս տեղեկատվությունը` նշելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ` ոչ, և սա ապատեղեկատվություն է։44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, նույնպես հերքել է այն տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, աշոտ փաշինյան, հհ ոստիկանություն
հհ քննչական կոմիտե, աշոտ փաշինյան, հհ ոստիկանություն
Աշոտ Փաշինյանի հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին. նախաձեռնվել է քրեական վարույթ
18:12 17.05.2023 (Թարմացված է: 18:13 17.05.2023) Գոռ Աբրահամյանը նշել է, որ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը, որը կապված է այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը»
գրել էր` «Որդիների կանչ» ՀԿ անդամ 44-օրյայում զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Թերթը նշել էր, թե ծնողները «ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հերքել էր այս տեղեկատվությունը` նշելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ` ոչ, և սա ապատեղեկատվություն է։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝
Գարիկ Գալեյանը, նույնպես հերքել է այն տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։