https://arm.sputniknews.ru/20230517/armenikum-pbyum-mets-partavvorutjunneri-masvov-qreakan-gvorts-ka-harucvats-avetisjan-59730484.html
«Արմենիկում» ՓԲԸ–ում մեծ պարտավորությունների մասով քրեական գործ կա հարուցված. Ավետիսյան
«Արմենիկում» ՓԲԸ–ում մեծ պարտավորությունների մասով քրեական գործ կա հարուցված. Ավետիսյան
Sputnik Արմենիա
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշում է, որ «Հերհեր» և «Արմենիկում» ՓԲԸ–ների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T12:04+0400
2023-05-17T12:04+0400
2023-05-17T12:28+0400
հայաստան
առնակ ավետիսյան
արմենիկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59578583_0:65:1600:966_1920x0_80_0_0_c42c0258db4097d89141ab2b10c365c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Արմենիկում» ՓԲԸ–ի հաշվեկշռում մեծաթիվ պարտավորություններ կան, որոնց մասով աուդիտ է իրականացվել, քրեական գործ է հարուցվել։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2022 թ. տարեկան հաշվետվությունը։ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված «Հերհեր» ՓԲԸ–ի մասնավորեցումը, և արդյոք այնտեղ նույնպես ուսումնասիրություններ են կատարվել։«Պետական հաշվեկշռում նմանատիպ կազմակերպությունների առկայությունը նպատակահարմար չէ, քանի որ դրանք պետական գործառույթների համար որևէ խնդիր չեն լուծում։ Կարծում ենք` ցանկալի է նոր ներդրումներ ներգրավվել և կազմակերպություններն ավելի արդիականացնել»,– պատասխանեց Ավետիսյանը։Ըստ նրա` ընդհանուր տնտեսական և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով են կազմակերպությունները ներկայացրել մասնավորեցման։ Նրա խոսքով` այդպիսով պետության համար ֆինանսական էֆեկտը բարձր կլինի, իսկ ներդրողների համար` ավելի գրավիչ։Հարցին` արդյոք հաշվի առնվում է, թե ովքեր են դառնալու այդ կազմակերպությունների սեփականատերեր, Ավետիսյանը շեշտեց` կազմակերպվող մրցույթները մասնակիցների մասով որևէ սահմանափակում չեն նախատեսում։ Հաղթող ճանաչվում է այն անձը, որը ներդրումային ծրագիր–գին համակցությամբ լավագույն առաջարկն է ներկայացնում։Հիշեցնենք` մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը:«Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից։«Արմենիկումը» ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։«Արմենիկումը»` որպես ինֆեկցիոն հիվանդանոց, իր գործունեությունը շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ Այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված:2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Սանոսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59578583_80:0:1502:1066_1920x0_80_0_0_5c96474d6c72445d555c2f606a6acee7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առնակ ավետիսյան, արմենիկում
հայաստան, առնակ ավետիսյան, արմենիկում
«Արմենիկում» ՓԲԸ–ում մեծ պարտավորությունների մասով քրեական գործ կա հարուցված. Ավետիսյան
12:04 17.05.2023 (Թարմացված է: 12:28 17.05.2023) Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշում է, որ «Հերհեր» և «Արմենիկում» ՓԲԸ–ների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Արմենիկում» ՓԲԸ–ի հաշվեկշռում մեծաթիվ պարտավորություններ կան, որոնց մասով աուդիտ է իրականացվել, քրեական գործ է հարուցվել։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2022 թ. տարեկան հաշվետվությունը։
««Հերհեր» և «Արմենիկում» ՓԲԸ–ների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս պահին իրականացվում են կազմակերպությունների ֆինանսական և գույքային ընդհանուր ստուգումներ։ Մեծաթիվ պարտավորություններ կա մասնավորապես «Արմենիկումի» հաշվեկշռում։ Աուդիտ է իրականացվել, դիմել ենք իրավապահ մարմիններին։ Արդեն ունենք հարուցված քրեական գործ, արդյունքում էլ կկարողանանք թեթևացնել կազմակերպության հաշվեկշռում առկա մեծ պարտավորություններից»,– ասաց Ավետիսյանը։
ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված «Հերհեր» ՓԲԸ–ի մասնավորեցումը, և արդյոք այնտեղ նույնպես ուսումնասիրություններ են կատարվել։
«Պետական հաշվեկշռում նմանատիպ կազմակերպությունների առկայությունը նպատակահարմար չէ, քանի որ դրանք պետական գործառույթների համար որևէ խնդիր չեն լուծում։ Կարծում ենք` ցանկալի է նոր ներդրումներ ներգրավվել և կազմակերպություններն ավելի արդիականացնել»,– պատասխանեց Ավետիսյանը։
Ըստ նրա` ընդհանուր տնտեսական և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով են կազմակերպությունները ներկայացրել մասնավորեցման։
«Դրանք պետության համար հավելյալ արդյունք չեն ստեղծում և պետության գործառույթների հետ ուղիղ կապված չեն։ «Հերհեր» ՓԲԸ–ն պարտավորություններ չունի, և եթե չեմ սխալվում, լավ ակտիվների կազմ ունի։ Այս ընթացքում երկու կազմակերպություններն էլ բավականին «առողջացրել ենք»։ Մենք ցանկանում ենք այնպես անել, որպեսզի «Հերհեր» և «Արմենիկում» ՓԲԸ–ները մասնավորեցման ներկայացվեն առողջ հաշվեկշռով»,– նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով` այդպիսով պետության համար ֆինանսական էֆեկտը բարձր կլինի, իսկ ներդրողների համար` ավելի գրավիչ։
Հարցին` արդյոք հաշվի առնվում է, թե ովքեր են դառնալու այդ կազմակերպությունների սեփականատերեր, Ավետիսյանը շեշտեց` կազմակերպվող մրցույթները մասնակիցների մասով որևէ սահմանափակում չեն նախատեսում։ Հաղթող ճանաչվում է այն անձը, որը ներդրումային ծրագիր–գին համակցությամբ լավագույն առաջարկն է ներկայացնում։
Հիշեցնենք` մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ
կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը:
«Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից։
«Արմենիկումը» ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։
«Արմենիկումը»` որպես ինֆեկցիոն հիվանդանոց, իր գործունեությունը շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ Այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված: