https://arm.sputniknews.ru/20230516/votqvov-kancnen-voghj-hajastany-nerkajacvel-e-azgajin-arahet-nvor-zbvosashrjajin-nakhagitsy-59710582.html
Ոտքով կանցնեն ողջ Հայաստանը. ներկայացվել է «Ազգային արահետ» նոր զբոսաշրջային նախագիծը
Ոտքով կանցնեն ողջ Հայաստանը. ներկայացվել է «Ազգային արահետ» նոր զբոսաշրջային նախագիծը
Sputnik Արմենիա
Արշավային արահետներից բացի, զբոսաշրջիկներին տեղեկատվություն կտրամադրվի նաև երկրի տարբեր համայնքներում գտնվող հյուրատների և ծառայությունների մասին: 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T19:15+0400
2023-05-16T19:15+0400
2023-05-16T19:18+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
սիսիան պօղոսեան
«ազգային արահետ» զբոսաշրջային նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59706210_0:0:1601:901_1920x0_80_0_0_f1246a12223becd484e0a84fdea22cd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Զբոսաշրջության կոմիտեն և HIKEArmenia կազմակերպությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Ազգային արահետ» նախագիծ կստեղծվի:Երթուղու երկարությունը կկազմի 954 կմ, այն կանցնի երկրի բոլոր անկյուններում գտնվող 108 գյուղերով։Նա պատմեց, որ աշխատանքները նախագծի վրա մեկնարկել են դեռ 2022 թվականին։ Նախնական փուլում դիտարկվել են բոլոր հնարավոր երթուղիները, իսկ 2023 թվականին սկսվել է նախագծի իրականացումը։ Ծրագրի շրջանակում զբոսաշրջիկներին տեղեկատվություն կտրամադրվի տարբեր համայնքներում գտնվող հյուրատների և ծառայությունների մասին: Ընդհանուր առմամբ, HIKEArmenia-ն նախատեսում է 3-4 տարվա ընթացքում մոտ $1 մլն ներդնել։«Առայժմ բացառապես դրական արձագանքներ ենք ստանում։ Զբոսաշրջիկները տպավորված են մեր հայրենակիցների հյուրընկալությամբ», - նշեց Քոսյանը։Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր հերթին ընդգծեց, որ զբոսաշրջիկները կարող են հանգիստ ճանապարհորդել HIKEArmenia հավելվածում նշված արահետներով, քանի որ երթուղին մանրամասն մտածված է և հնարավորինս անվտանգ: Նա անձամբ փորձարկել է մի քանիսը և կարծում է, որ զբոսաշրջիկները նույնպես տպավորված կլինեն:«Հայաստանը շատ հայտնի է արշավականների շրջանում։ Նկատվում է եվրոպացի զբոսաշրջիկների աճ, որոնք նախընտրում են ճանապարհորդության հենց այս տեսակը», - նշեց նա։Կայանալու է հայկական 1-ին զբոսաշրջային շնորհանդեսը. Պօղոսեանը Գերմանիա է մեկնումՊօղոսեանը վստահ է, որ ծրագիրն էապես կանդրադառնա գյուղական համայնքների տնտեսական իրավիճակի վրա։ Բացի այդ, նրա խոսքով, արահետներն անցնում են պատմամշակութային վայրերով, և զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ հայկական ժառանգությանը:Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի չորս ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 տոկոսով ավելի է, քան նախահամաճարակային 2019 թվականին։ Ընդ որում, այցելուների 50%-ը ռուսներ են։Այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59706210_0:0:1425:1068_1920x0_80_0_0_dffa9468b26d8a88d489c323e6a87335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, սիսիան պօղոսեան, «ազգային արահետ» զբոսաշրջային նախագիծ
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, սիսիան պօղոսեան, «ազգային արահետ» զբոսաշրջային նախագիծ
Ոտքով կանցնեն ողջ Հայաստանը. ներկայացվել է «Ազգային արահետ» նոր զբոսաշրջային նախագիծը
19:15 16.05.2023 (Թարմացված է: 19:18 16.05.2023) Արշավային արահետներից բացի, զբոսաշրջիկներին տեղեկատվություն կտրամադրվի նաև երկրի տարբեր համայնքներում գտնվող հյուրատների և ծառայությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Զբոսաշրջության կոմիտեն և HIKEArmenia կազմակերպությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Ազգային արահետ» նախագիծ կստեղծվի:
Երթուղու երկարությունը կկազմի 954 կմ, այն կանցնի երկրի բոլոր անկյուններում գտնվող 108 գյուղերով։
«Մենք մտածված այնպես ենք մշակել երթուղին, որ այն գյուղերով անցնի։ Տեղի բնակիչները հնարավորություն կունենան զարգացնել իրենց բիզնեսը և չլքել հայրենի վայրերը», - ասաց կազմակերպության հիմնադիր Արտակ Քոսյանը։
Նա պատմեց, որ աշխատանքները նախագծի վրա մեկնարկել են դեռ 2022 թվականին։ Նախնական փուլում դիտարկվել են բոլոր հնարավոր երթուղիները, իսկ 2023 թվականին սկսվել է նախագծի իրականացումը։ Ծրագրի շրջանակում զբոսաշրջիկներին տեղեկատվություն կտրամադրվի տարբեր համայնքներում գտնվող հյուրատների և ծառայությունների մասին: Ընդհանուր առմամբ, HIKEArmenia-ն նախատեսում է 3-4 տարվա ընթացքում մոտ $1 մլն ներդնել։
«Առայժմ բացառապես դրական արձագանքներ ենք ստանում։ Զբոսաշրջիկները տպավորված են մեր հայրենակիցների հյուրընկալությամբ», - նշեց Քոսյանը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր հերթին ընդգծեց, որ զբոսաշրջիկները կարող են հանգիստ ճանապարհորդել HIKEArmenia հավելվածում նշված արահետներով, քանի որ երթուղին մանրամասն մտածված է և հնարավորինս անվտանգ: Նա անձամբ փորձարկել է մի քանիսը և կարծում է, որ զբոսաշրջիկները նույնպես տպավորված կլինեն:
«Հայաստանը շատ հայտնի է արշավականների շրջանում։ Նկատվում է եվրոպացի զբոսաշրջիկների աճ, որոնք նախընտրում են ճանապարհորդության հենց այս տեսակը», - նշեց նա։
Պօղոսեանը վստահ է, որ ծրագիրն էապես կանդրադառնա գյուղական համայնքների տնտեսական իրավիճակի վրա։ Բացի այդ, նրա խոսքով, արահետներն անցնում են պատմամշակութային վայրերով, և զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ հայկական ժառանգությանը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի չորս ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 տոկոսով ավելի է, քան նախահամաճարակային 2019 թվականին։ Ընդ որում, այցելուների 50%-ը ռուսներ են։