https://arm.sputniknews.ru/20230516/turqiaji-hajern-arden-vakhi-mej-en-pajlany-erdvoghani-hnaravvor-haghtanaki-masin-59681776.html
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը` Էրդողանի հնարավոր հաղթանակի մասին
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը` Էրդողանի հնարավոր հաղթանակի մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով` վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։ 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T11:20+0400
2023-05-16T11:20+0400
2023-05-16T11:20+0400
թուրքիա
ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան
կարո փայլան
հայ
հայ համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/871/73/8717360_0:0:1600:901_1920x0_80_0_0_2cfae689041292e6c8cc69855edf24db.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ Այն մասին «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։Փայլանի խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանա, քանի որ միայն ժողովրդավար երկիրը կարող է լուծել իր խնդիրները հարևանների հետ։Պատգամավորն արձանագրում է, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։«Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչև 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի այս ընտրությունների արդյունքում, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- ասել է Փայլանը։Հիշեցնենք` Թուրքիայում մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած Ժողովրդական դաշինքը ստացել է 49,46 տոկոս ձայն, որը ենթադրում է, որ նրանք մեջլիսում կունենան 322 մանդատ։ Նրա հիմնական ընդդիմադիր Ազգային դաշինքը ստացել է 35,02 տոկոս ձայն և կունենա 213 պատգամավորական մանդատ։Նախագահական ընտրությունների արդյունքով թեկնածուներից ոչ մեկ չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավել ձայն. Էրդողանը ստացել է 49,5 տոկոս, իսկ նրա հիմնական ընդդիմադիր, հանրապետական Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,8 տոկոս։ Սա ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհաղթի ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/73/8717360_103:0:1527:1068_1920x0_80_0_0_2139cf4ce42921a6b1c279e2792dcda9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան, կարո փայլան, հայ, հայ համայնք
թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան, կարո փայլան, հայ, հայ համայնք
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը` Էրդողանի հնարավոր հաղթանակի մասին
Պատգամավորի խոսքով` վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ Այն մասին «
Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։
«Պետք է ջանք չխնայել՝ համոզելու Թուրքիային խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- նշել է նա։
Փայլանի խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանա, քանի որ միայն ժողովրդավար երկիրը կարող է լուծել իր խնդիրները հարևանների հետ։
Պատգամավորն արձանագրում է, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։
«Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչև 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի այս ընտրությունների արդյունքում, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- ասել է Փայլանը։
Հիշեցնենք` Թուրքիայում մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած Ժողովրդական դաշինքը ստացել է 49,46 տոկոս ձայն, որը ենթադրում է, որ նրանք մեջլիսում կունենան 322 մանդատ։ Նրա հիմնական ընդդիմադիր Ազգային դաշինքը ստացել է 35,02 տոկոս ձայն և կունենա 213 պատգամավորական մանդատ։
Նախագահական ընտրությունների արդյունքով թեկնածուներից ոչ մեկ չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավել ձայն. Էրդողանը ստացել է 49,5 տոկոս, իսկ նրա հիմնական ընդդիմադիր, հանրապետական Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,8 տոկոս։ Սա ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհաղթի ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։