https://arm.sputniknews.ru/20230516/rd-n-evrvopajum-svovvorakan-zu-i-masin-pajmanagiry-cheghjal-hajtararelu-orenq-e-yndunel-59691308.html
ՌԴ-ն Եվրոպայում Սովորական ԶՈւ-ի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրենք է ընդունել
ՌԴ-ն Եվրոպայում Սովորական ԶՈւ-ի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրենք է ընդունել
Sputnik Արմենիա
Սերգեյ Ռյաբկովի խոսքով` դրան հնարավոր կլինի վերադառնալ, երբ Արևմուտքը հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից: 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T14:28+0400
2023-05-16T14:28+0400
2023-05-16T14:29+0400
ռուսաստան
եվրոպա
օրենք
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/05/36072854_0:208:3073:1936_1920x0_80_0_0_0c67cb76f5a3e75e63518c138083e106.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՌԴ Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը կտևի մոտ կես տարի:Ռյաբկովի խոսքով` ծանուցումից ոչ ուշ, քան երեք շաբաթ անց պետք է հրավիրվի պայմանագրի մասնակից երկրների խորհրդաժողով, որպեսզի քննարկվեն պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն վերաբերող հարցերը։ԵՍԶՈւ-ն ստորագրվել Է Փարիզում 1990 թվականին, իսկ 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրվել է դրա նորացված տարբերակը։ Հարմարեցված պայմանագիրը վավերացրել են ընդամենը չորս երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։ Ռուսաստանը 2007 թվականին դադարեցրել է մասնակցությունը ԵՍԶՈւ-ին «այնքան ժամանակով, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել հարմարեցման մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթուղթը»:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/05/36072854_109:0:2840:2048_1920x0_80_0_0_9e1b5ddcad60d18075bce65719918018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրոպա, օրենք, զինված ուժեր
ռուսաստան, եվրոպա, օրենք, զինված ուժեր
ՌԴ-ն Եվրոպայում Սովորական ԶՈւ-ի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրենք է ընդունել
14:28 16.05.2023 (Թարմացված է: 14:29 16.05.2023) Սերգեյ Ռյաբկովի խոսքով` դրան հնարավոր կլինի վերադառնալ, երբ Արևմուտքը հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՌԴ Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը կտևի մոտ կես տարի:
«Չեղյալ հայտարարման ընթացակարգի ավարտից հետո մենք պետք է մի շարք գործողություններ ձեռնարկենք նաև ԵՍԶՈՒ մասնակից այլ պետությունների հետ հարաբերություններում։ Դրանցից առաջինը պայմանագրից դուրս գալու մտադրության մասին ծանուցումն ուղարկելն է։ Դա արվում է դուրս գալու նախատեսված ամսաթվից առնվազն 150 օր առաջ և պարունակում է հայտարարություն այն բացառիկ հանգամանքների մասին, որոնք անհրաժեշտ են դարձրել այդ քայլը»,- ասել է Ռյաբկովը:
Ռյաբկովի խոսքով` ծանուցումից ոչ ուշ, քան երեք շաբաթ անց պետք է հրավիրվի պայմանագրի մասնակից երկրների խորհրդաժողով, որպեսզի քննարկվեն պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն վերաբերող հարցերը։
ԵՍԶՈւ-ն ստորագրվել Է Փարիզում 1990 թվականին, իսկ 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրվել է դրա նորացված տարբերակը։ Հարմարեցված պայմանագիրը վավերացրել են ընդամենը չորս երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։ Ռուսաստանը 2007 թվականին դադարեցրել է մասնակցությունը ԵՍԶՈւ-ին «այնքան ժամանակով, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել հարմարեցման մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթուղթը»: