00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի՛ պարտադրեք ինձ այո կամ ոչ ասել. Սաֆարյանը` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

© Photo : official site of MFA of RA ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան
 ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Բաժանորդագրվել
Սաֆարյանը նշեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ որևէ նոր բան չկա,և մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու տեսանկյունից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը` անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հարցին։
Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանեց.
«Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։
Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար
Դիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում Սահմանադրությանը, փոխնախարարը նշեց, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։
Իսկ թե որ երկրները պետք է ապահովեն անհրաժեշտ մեխանիզմների աշխատանքը, Սաֆարյանն ասաց, որ կան բազմաթիվ տարբերակներ, դրանք կարող են լինել ինչպես առանձին երկրներ, այնպես էլ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, և դա քննարկման առարկա է։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Սաֆարյանն ասաց, որ «դրանում ոչ մի նոր բան չկա, մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:
Լրահոս
0