00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար

© Sputnik / Aram NersesyanՄնացական Սաֆարյան
Մնացական Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Բաժանորդագրվել
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը)։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում։

«Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում` այդ թվում նաև Ռուսաստանում։ Նախատեսված է շուտով`մայիսի 19–ին, ԱԳ նախարարների հանդիպումը»,–ասաց ԱԳ փոխնախարարը։

Լրագրողի հարցին` դեռ Լաչինի միջանցքը փակ է, ինչո՞ւ Արարատ Միրզոյանը մտափոխվեց և որոշեց հանդիպել ռուս գործընկերներին, Սաֆարյանը պատասխանեց.
«Մենք գործում ենք իրավիճակից ելնելով, եթե կայացվել է որոշում` գնալ հանդիպման, կան որոշակի հիմքեր դրա համար»։
ՀՀ–ն չի ներգրավվի Լաչինի միջանցքի շուրջ նոր բանակցություններում. Միրզոյան
Սաֆարյանը հավելեց, որ բանակցությունները լինելու են 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները կատարելու շուրջ։
«Նոյեմբերի 9–ի հայտարարության կատարումն Ադրբեջանի պարտավորությունն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց վրա ազդեցություն, ճնշում գործադրել, որպեսզի այդ դրույթները մինչև վերջ կատարվեն»,–ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Այդ թվում մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին էլ Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Լրահոս
0