https://arm.sputniknews.ru/20230516/hajastanum-hajrenadardzneri-integrman-kentrvon-kgvortsi-sinanjan-59694688.html
Հայաստանում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կգործի. Սինանյան
Հայաստանում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կգործի. Սինանյան
Sputnik Արմենիա
Կառավարական մակարդակով նման կենտրոն առաջին անգամ է ստեղծվում, այն օգնելու է հայրենադարձների խնդիրների լուծմանը` մեկ պատուհանի սկզբունքով: 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T15:03+0400
2023-05-16T15:03+0400
2023-05-16T15:03+0400
զարեհ սինանյան
սփյուռք
հայրենադարձություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688565_0:0:1600:901_1920x0_80_0_0_9a120874c06eb9c7706e59a28e314daf.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանում ամռանը կսկսի գործել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։«Մենք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բացման եզրափակիչ փուլում ենք։ Արդեն ընտրվել է տարածքը, կատարվել են անհրաժեշտ աշխատանքները, կա թիմ, որը պատրաստ է օգնել հայրենադարձներին այս դժվարին գործում»,-ասաց Սինանյանը։Նա պարզաբանեց, որ կենտրոնի նպատակն է հեշտացնել հայրենակիցների հայրենադարձությունը, օգնել նրանց հարմարվել և կենտրոնանալ Հայաստանում իրենց ապագայի վրա, այլ ոչ թե զբաղվել տարբեր բյուրոկրատական հարցերով: Կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրիտ տեղեկություններ հավաքել հայրենադարձների թվի մասին։Ենթադրվում է, որ սփյուռքահայերը, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, կապ կհաստատեն կենտրոնի օպերատոր- աշխատակիցներից մեկի հետ, որը նրանց կուղեկցի հայրենադարձության պահից սկսած մինչև ադապտացիա և կաջակցի տարբեր հարցերում:«Մեր նպատակն է այնպես անել, որ հայրենադարձներն արագ և հեշտությամբ ինտեգրվեն Հայաստանում: Հիմնական աշխատանքը լինելու է հայրենադարձությամբ հետաքրքրված հայրենակիցներին օգնելը, նաև նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան»,-ասաց Սինանյանը։Հիշեցնենք, որ 2022 թվականին սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը հայրենադարձության 8000 հայտ է ստացել։ Առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, մասնակիցների թիվը հասել է 240-ի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688565_6:0:1429:1067_1920x0_80_0_0_4e24d3152e43b1c623e32491c2d24a89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զարեհ սինանյան, սփյուռք, հայրենադարձություն, հայաստան
զարեհ սինանյան, սփյուռք, հայրենադարձություն, հայաստան
Հայաստանում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կգործի. Սինանյան
Կառավարական մակարդակով նման կենտրոն առաջին անգամ է ստեղծվում, այն օգնելու է հայրենադարձների խնդիրների լուծմանը` մեկ պատուհանի սկզբունքով:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանում ամռանը կսկսի գործել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մենք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բացման եզրափակիչ փուլում ենք։ Արդեն ընտրվել է տարածքը, կատարվել են անհրաժեշտ աշխատանքները, կա թիմ, որը պատրաստ է օգնել հայրենադարձներին այս դժվարին գործում»,-ասաց Սինանյանը։
Նա պարզաբանեց, որ կենտրոնի նպատակն է հեշտացնել հայրենակիցների հայրենադարձությունը, օգնել նրանց հարմարվել և կենտրոնանալ Հայաստանում իրենց ապագայի վրա, այլ ոչ թե զբաղվել տարբեր բյուրոկրատական հարցերով: Կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրիտ տեղեկություններ հավաքել հայրենադարձների թվի մասին։
Սփյուռքի հարցերով հանձնակատարի խոսքով` մնում է միայն գործարկել էլեկտրոնային հարթակը, որը թույլ կտա թվայնացնել տվյալները և դրանք հասանելի դարձնել կառավարության մյուս գործընկերների համար: Սակայն որոշվել է չսպասել հարթակի գործարկմանը և հունիսից սկսել կենտրոնի աշխատանքը։
Ենթադրվում է, որ սփյուռքահայերը, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, կապ կհաստատեն կենտրոնի օպերատոր- աշխատակիցներից մեկի հետ, որը նրանց կուղեկցի հայրենադարձության պահից սկսած մինչև ադապտացիա և կաջակցի տարբեր հարցերում:
«Մեր նպատակն է այնպես անել, որ հայրենադարձներն արագ և հեշտությամբ ինտեգրվեն Հայաստանում: Հիմնական աշխատանքը լինելու է հայրենադարձությամբ հետաքրքրված հայրենակիցներին օգնելը, նաև նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան»,-ասաց Սինանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը հայրենադարձության 8000 հայտ է ստացել։ Առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, մասնակիցների թիվը հասել է 240-ի: