https://arm.sputniknews.ru/20230516/gjumrium-400-tnakater-tsanucum-e-stacel-tnaki-apamvontazhman-masin-gvortsyntacy-sksvats-e-59695757.html
Գյումրիում 400 տնակատեր ծանուցում է ստացել տնակի ապամոնտաժման մասին. գործընթացը սկսված է
Գյումրիում 400 տնակատեր ծանուցում է ստացել տնակի ապամոնտաժման մասին. գործընթացը սկսված է
Sputnik Արմենիա
Եթե ծանուցում ստացած բնակիչը չապամոնտաժի իր տնակը, քաղաքապետարանն ինքն է իրականացնելու ապամոնտաժումը: 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T16:23+0400
2023-05-16T16:23+0400
2023-05-16T16:23+0400
տնակ
գյումրի
ապամոնտաժում
սպիտակի երկրաշարժ 1988
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/59/17615903_0:23:1600:923_1920x0_80_0_0_32dd512fd2db487c1b2bbf9a107dc174.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Կառավարությունը մտադիր է Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու տնակների խնդիրը վերջնական լուծել մինչև 2027 թվականը: Գործընթացն իրականացվելու է փուլային եղանակով: Տնակների ապամոնտաժման փոխարեն բնակիչներին փոխհատուցման մի քանի տարբերակ է առաջարկվում, սակայն ոչ բոլորը փոխհատուցում կստանան։Ըստ վերջին հաշվառման` ամբողջ հանրապետությունում կա ավելի քան 6000 տնակ, որից շուրջ 2700-ը՝ Գյումրիում։Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջին փուլով 800 տնակատերից 400-ն արդեն ծանուցում ստացել է տնակի ապամոնտաժման վերաբերյալ: Ծանուցում ստացած բնակիչները կարող են ինքնակամ ապամոնտաժել իրենց տնակը, այլ պարագայում քաղաքապետարանն ինքն է իրականացնելու ապամոնտաժումը:Անդրադառնալով փոխհատուցումներին` պատասխանատուն նշեց, որ խորքային ուսումնասիրության արդյունքում ձեռքբերված տվյալներով հնարավոր է, որ այդ ընտանիքները մերժվեն։ «Օրինակ, եթե պարզվի, որ նրանք ժամանակին փոխհատուցում ստացել են բարեգործական կազմակերպությունների կողմից կամ վկայագիր են ստացել»։Իսկ փոխհատուցումը լինելու է տարբեր` բնակարանի գնման վկայագրի, սոցիալական բնակարանի կամ վարձավճարի տեսքով:Նշենք, որ կառավարության որոշմամբ մինչև դեկտեմբերի 30–ը հաշվառվելու են նաև այն տնակները, որոնք քարաշեն են դարձել։ Ապօրինի համարվող այս կառույցները հաշվառվելուց հետո միայն համայնքի որոշմամբ հնարավորություն կստանան սեփականաշնորհվելու: Եթե ժամանակավոր կացարանը տարիների ընթացքում քարապատվել է և համապատասխանում է քաղաքաշինական նորմերին, սեփականաշնորհվում է։ Գյումրիում նմանատիպ 400 կացարան կա:Ի դեպ, եթե տնակի տերը երկքաղաքացիություն ունի, փոխհատուցում չի ստանա:2022 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ գործադիր մարմնի որոշմամբ հաստատվել է Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը։ Կարգի համաձայն՝ պետական և համայնքային հողամասերում տեղադրված ոչ հիմնական շինություններն ապամոնտաժվելու են։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/59/17615903_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ad7cd62f14fcbaeb7700113f2f8b3a2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնակ, գյումրի, ապամոնտաժում, սպիտակի երկրաշարժ 1988
տնակ, գյումրի, ապամոնտաժում, սպիտակի երկրաշարժ 1988
Գյումրիում 400 տնակատեր ծանուցում է ստացել տնակի ապամոնտաժման մասին. գործընթացը սկսված է
Եթե ծանուցում ստացած բնակիչը չապամոնտաժի իր տնակը, քաղաքապետարանն ինքն է իրականացնելու ապամոնտաժումը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Կառավարությունը մտադիր է Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու տնակների խնդիրը վերջնական լուծել մինչև 2027 թվականը: Գործընթացն իրականացվելու է փուլային եղանակով: Տնակների ապամոնտաժման փոխարեն բնակիչներին փոխհատուցման մի քանի տարբերակ է առաջարկվում, սակայն ոչ բոլորը փոխհատուցում կստանան։
Ըստ վերջին հաշվառման` ամբողջ հանրապետությունում կա ավելի քան 6000 տնակ, որից շուրջ 2700-ը՝ Գյումրիում։
Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջին փուլով 800 տնակատերից 400-ն արդեն ծանուցում ստացել է տնակի ապամոնտաժման վերաբերյալ: Ծանուցում ստացած բնակիչները կարող են ինքնակամ ապամոնտաժել իրենց տնակը, այլ պարագայում քաղաքապետարանն ինքն է իրականացնելու ապամոնտաժումը:
«Այդ 800 տնակները փակ տնակներն են` կա՛մ փոխհատուցում ստացած, կա՛մ այն ընտանիքներին են, որոնք ՀՀ տարածքում ունեն անշարժ գույք կամ մասնաբաժին՝ իրենց անունով, որի քառակուսին գերազանցում է մեկ շնչին հասնող ինը քառակուսին»,-ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով փոխհատուցումներին` պատասխանատուն նշեց, որ խորքային ուսումնասիրության արդյունքում ձեռքբերված տվյալներով հնարավոր է, որ այդ ընտանիքները մերժվեն։ «Օրինակ, եթե պարզվի, որ նրանք ժամանակին փոխհատուցում ստացել են բարեգործական կազմակերպությունների կողմից կամ վկայագիր են ստացել»։
Իսկ փոխհատուցումը լինելու է տարբեր` բնակարանի գնման վկայագրի, սոցիալական բնակարանի կամ վարձավճարի տեսքով:
Նշենք, որ կառավարության որոշմամբ մինչև դեկտեմբերի 30–ը հաշվառվելու են նաև այն տնակները, որոնք քարաշեն են դարձել։ Ապօրինի համարվող այս կառույցները հաշվառվելուց հետո միայն համայնքի որոշմամբ հնարավորություն կստանան սեփականաշնորհվելու: Եթե ժամանակավոր կացարանը տարիների ընթացքում քարապատվել է և համապատասխանում է քաղաքաշինական նորմերին, սեփականաշնորհվում է։ Գյումրիում նմանատիպ 400 կացարան կա:
«Այդ դեպքում ամբողջ գույքը՝ հողի հետ միասին, դառնում է համայնքային և վաճառվում է տվյալ տնակատիրոջը, որը հիմնավորում է, որ շուրջ 20-30 տարի տվյալ տարածքը տիրապետել է, օգտագործել է և խնդրում է ուղիղ վաճառքով տրամադրել իրեն»։
Ի դեպ, եթե տնակի տերը երկքաղաքացիություն ունի, փոխհատուցում չի ստանա:
2022 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ գործադիր մարմնի որոշմամբ հաստատվել է Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը։ Կարգի համաձայն՝ պետական և համայնքային հողամասերում տեղադրված ոչ հիմնական շինություններն ապամոնտաժվելու են։