Երևանում բացվեց հայ-լեհական բարեկամությանը և Պողոս Բ պապին նվիրված խաչքար
17:38 16.05.2023 (Թարմացված է: 17:40 16.05.2023)
© Sputnik / Asatur YesayantsՀայ-լեհական բարեկամությանը և Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
![Հայ-լեհական բարեկամությանը և Պողոս Բ պապին նվիրված խաչքարը Հայ-լեհական բարեկամությանը և Պողոս Բ պապին նվիրված խաչքարը - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688602_0:0:1600:901_1920x0_80_0_0_85072ed08172288445dc0574ae713689.jpg)
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Առաջիկայում նմանատիպ խաչքար կտեղադրվի նաև Լեհաստանի Զաբժե քաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար է բացվել:
© Sputnik / Asatur YesayantsՀայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
![Торжественная церемония открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн Торжественная церемония открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688692_0:0:1600:1067_1920x0_80_0_0_7f1fc3070d13f3725e495a5f63666ae5.jpg)
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
© Sputnik / Asatur Yesayants
Խաչքարը տեղադրվել է Փավստոս Բուզանդի փողոցում ի պատիվ Հովհաննես Պողոս Բ պապի` Հայաստան կատարած պատմական այցի 20-ամյակի, երբ երկիրը տոնում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը:
© Sputnik / Asatur YesayantsՀայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
![Торжественная церемония открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн Торжественная церемония открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688800_0:0:1600:1067_1920x0_80_0_0_120824d2f815e553384fa137e63d7526.jpg)
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարը
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ խաչքարը հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է:
«Հայ-լեհական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, ավելի քան վեց դար հայերն ապրել են Լեհաստանում։ Հայերը կարողացել են ստեղծագործել և ստեղծել հարուստ մշակույթ և միաժամանակ նպաստել տարբեր ոլորտներում Լեհաստանի պետական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի հարստացմանը»,- ասաց Սինանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում կա լեհական համայնք, որը, չնայած սակավաթիվ լինելուն, զգալի դերակատարություն ունի պետության հասարակական կյանքում՝ յուրօրինակ կամուրջ հանդիսանալով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև:
© Sputnik / Asatur YesayantsԵրևանում հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացումը
![Торжественная церемония открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн Торжественная церемония открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688625_0:0:1600:1067_1920x0_80_0_0_ca5eb7ec5febabd9205bd1d8f255606e.jpg)
Երևանում հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացումը
© Sputnik / Asatur Yesayants
Սիմոնյանն ընդգծեց, որ խաչքարի բացումը հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է:
Լեհաստանի կառավարության սփյուռքի և արտերկրում լեհերի հարցերով լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ձիեջիչակն ընդգծեց, որ ինքը երջանիկ է գտնվել մի երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը և որն ավելի քան 20 տարի առաջ այցելել է Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն:
© Sputnik / Asatur YesayantsՅան Ձիեջիչակ
![Полномочный представитель правительства Польши по делам диаспоры и поляков за рубежом Ян Джечичак на торжественной церемонии открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн Полномочный представитель правительства Польши по делам диаспоры и поляков за рубежом Ян Джечичак на торжественной церемонии открытия и освящения хачкара, посвященного многовековой армяно-польской дружбе и Папе Святому Иоанну Павлу II (16 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59688647_0:0:1600:1067_1920x0_80_0_0_82ddb46bbbf19e8beecdff7f27a593a4.jpg)
Յան Ձիեջիչակ
© Sputnik / Asatur Yesayants
«Այն ժամանակ նա միացավ հայերին՝ աղոթք անելով Ցեղասպանության ժամանակ զոհված քրիստոնյաների համար», - ասաց նա:
Ձիեջիչակն ավելացրեց, որ նմանատիպ խաչքար շուտով կբացվի նաև Լեհաստանի Զաբժե քաղաքում։