00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բանաձևը հետևյալն է` ընդդիմությունն ունի կորցնելու շատ բան, Էրդողանը` ամեն ինչ. թուրքագետ

Բանաձևը հետևյալն է` ընդդիմությունն ունի կորցնելու շատ բան, իսկ Էրդողանն ամեն ինչ. թուրքագետ
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆալուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներին և երկրորդ փուլից առաջ հիմնական թեկնածուների հնարավորություններին։
Թուրքիան իր 100–ամյակի տոնակատարությանը պիտի գնար Էրդողանի գլխավորությամբ և նրա մատնանշած ուղիով, բայց հիմա դա հարցականի տակ է, ինչը նշանակում է, որ գործող նախագահի քաղաքական կարիերան կարող է որոշակիորեն ստվերվել Օլիմպոսին հասնելուց ընդամենը մեկ մետր առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Թուրքիայում կայացած համապետական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են համընդհանուր` նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առաջին փուլից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:
«Ըստ քաղաքական կշեռքի վրա դրված խնդիրների` ավելի կանխատեսելի էր, որ իշխանությունը և կոնկրետ Էրդողանը փորձելու են ամեն ինչ անել ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար, որովհետև Էրդողանի քաղաքական կարիերան այս ընտրություններով ամփոփվելու է, բայց հիմա բանաձևը հետևյալն է` ընդդիմությունն ունի կորցնելու շատ բան, իսկ Էրդողանն ամեն ինչ, հետևաբար այս տրամաբանությամբ շարունակվելու են հետագա քաղաքական գործընթացները»,– ասաց Մելքոնյանը։
Նա մատնանշեց այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններում արդեն իսկ հաղթել է Էրդողանի գլխավորած դաշինքը` ձևավորելով մեծամասնություն, և եթե անգամ տեսականորեն ընդդիմությունը հաղթի նախագահական ընտրություններում, ապա Թուրքիայում տեղի կունենա քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում պետական կառավարման համակարգը չի կարողանա լիարժեք աշխատել։
Սպասում ենք Թուրքիան ներսից «հրկիզելու» փորձերի. ռուս փորձագետները` ընտրությունների մասին
«Թուրքիան ցնցումներից հեռու պահելու կարգախոսն այս պահին գերիշխում է քաղաքական առևտրի շրջանակներում, և հենց այդ կարգախոսն է լինելու Էրդողանի ղեկավարած ուժի հիմնական մեսիջը հասարակությանն ու քաղաքական միավորներին, քանի որ արդեն իսկ ձևավորվել է էրդողանական խորհրդարան»,– ասաց մեր զրուցակիցը։
Մելքոնյանի դիտարկմամբ` նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրղդողանը ձգտելու է անել ամեն ինչ վերջնական հաղթանակ ապահովելու համար, որովհետև առանց դրա նրա ավելի քան քսանամյա քաղաքական կարիերան կփլուզվի, և նա ուղղակի կդադարի գոյություն ունենալ որպես քաղաքական գործիչ։ Հաշվի առնելով Էրդողանի կապվածությունը իշխանության հետ` կարելի է ասել, որ ձախողման դեպքում նա կլինի ոչ թե շարքային ընդդիմադիր, այլ ընդհանրապես չի կարող այլ կարգավիճակով գոյություն ունենալ, հետևաբար հնարավոր է ոչ միայն թվանկարչությունը, այլև ամեն ինչ։
«Հոգեբանական աջակցությունը լինելու է ընդդիմության կողմը, և գործող նախագահին շատ ավելի դժվար է լինելու հասնել հաղթանակի։ Սրանք Էրդողանի ամենաբարդ ընտրություններն են, և այդ ռեժիմը շարունակում է դոմինանտ լինել։ Այստեղ իսկապես կենաց ու մահու կռիվ է, որի պարագայում ռիսկերը, բնականաբար, հաշվարկվում են և արվում համապատասխան քայլեր։ Շատ փորձություններով անցած, հեղաշրջման փորձ տապալած, փողոցային շարժումը արյան մեջ խեղդած Էրդողանն իր վերջին ճակատամարտը դեռ տալու է, ինչը փաստում է նաև քաղաքական տրամաբանությունը»,– համոզված է թուրքագետը։
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Ինջեն դեռ չի որոշել՝ ում է աջակցելու երկրորդ փուլում
Անդրադառնալով հնարավոր հետընտրական ցնցումներին` Մելքոնյանն ընդգծեց, որ Թուրքիայում արդեն իսկ հստակ ուրվագծվում էին գունավոր հեղափոխություն սկսելու գրեթե բոլոր ատրիբուտները, հետևաբար համապատասխան հրահանգի դեպքում գործընթացները կարող են շատ արագ ծավալվել։
Ընդդիմության առաջնորդներից Ստամբուլի քաղաքապետը հայտարարում էր, որ առաջին փուլում իրենք են հաղթել` հորդորելով մարդկանց մնալ հրապարակում։ Արտասահմանյան դեսպանություններն հորդորում էին իրենց քաղաքացիներին երեկոյան փողոց դուրս չգալ։ Հետընտրական ցնցումների հավանականությունը չի կարելի բացառել, մանավանդ որ ընդդիմությանը բացահայտ սատարում են արևմտյան տերություններն ու այն ուժերը, որոնք հմուտ են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ անելու գործում։
Մելքոնյանը ևս մեկ դիտարկում արեց` հիշեցնելով, որ ընդդիմության ներկայիս առաջնորդ Քըլըչդարօղլուն առաջինն էր, որ 2017 թվականին քաղաքական քայլարշավ սկսեց Անկարայից Ստամբուլ, և նման երևույթ մեկ տարի անց կրկնվեց Հայաստանում` Գյումրի–Երևան երթուղով, հետևաբար այն կենտրոնները, որոնք ուրվագծում են նման սցենարներ, ըստ Մելքոնյանի, շատ չեն տարբերվում օրիգինալությամբ, և անգամ քայլելու հետ կապված կան ակնհայտ զուգահեռներ։
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին:
Լրահոս
0