00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անհամբեր սպասում ենք նրան». Ռուդենկոն խոսել է ՉԺՀ հատուկ ներկայացուցչի այցի մասին

© Sputnik / Александр АстафьевԱնդրեյ Ռուդենկո
Անդրեյ Ռուդենկո - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Անդրեյ Ռուդենկո
Բաժանորդագրվել
ՉԺՀ հատուկ ներկայացուցիչը մի շարք երկրներ է այցելելու, որպեսզի ներկայացնի Ուկրաինայում տիրող իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ չինական առաջարկները և լսի կարծիքներ ու մեկնաբանություններ:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Չինաստանի Եվրասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Մոսկվա կմեկնի մայիսի վերջին՝ եվրոպական երկրներ այցելելուց հետո: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Նա Կիևում ավարտում է իր ճանաչողական այցը։ Դրանից հետո կմեկնի Բեռլին, Փարիզ, Վարշավա: Ամսվա վերջին էլ մեզ մոտ կգա»,- նշել է դիվանագետը։
Ռուդենկոյի խոսքով՝ այցելությունների նպատակը մեկն է` երկրներին ծանոթացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ չինական առաջարկներին և լսել կարծիքներ ու մեկնաբանություններ:
«Մենք անհամբեր սպասում ենք նրան, ցանկանում ենք իմանալ, թե ինչ տպավորություններով է գալու իր ուղևորությունից»,– ասել է փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լի Հուեյն այսօր սկսել է իր պաշտոնական այցը Կիև: Ապրիլին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր իր հատուկ ներկայացուցչի մոտալուտ այցի մասին՝ խաղաղ կարգավորման համար խորացված խորհրդակցություններ անցկացնելու համար:
Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը փետրվարին խաղաղության ծրագիր է առաջարկել, որը բաղկացած է 12 կետից և պարունակում է , անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերը հարգելու, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորման կոչեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չինական ծրագրի կետերից շատերը կարող են կարգավորման հիմք ընդունվել, երբ Արևմուտքում և Կիևում պատրաստ լինեն դրան:
ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հակամարտության շուրջ լրջորեն համագործակցել Չինաստանի հետ. Բորել
Լրահոս
0