https://arm.sputniknews.ru/20230516/amn-n-10-mln-dvolar-e-khvostanum-entadrjal-rus-cancahenin-brnelu-hamar-59721121.html
ԱՄՆ-ն 10 մլն դոլար է խոստանում ենթադրյալ ռուս ցանցահենին բռնելու համար
ԱՄՆ-ն 10 մլն դոլար է խոստանում ենթադրյալ ռուս ցանցահենին բռնելու համար
Sputnik Արմենիա
Մատվեևը գործում է տարբեր կեղծանուններով, այդ թվում՝ BORISELCIN և WAZAWAKA: 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T23:32+0400
2023-05-16T23:32+0400
2023-05-17T11:16+0400
ամն
հաքեր
դոլար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108890774_11:0:1376:768_1920x0_80_0_0_5ebad27fedfc76af6cefaa34fdcf5e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստանում է մինչև 10 մլն դոլար պարգև տալ նրան, ում հայտնած տեղեկությունը կօգնի ձերբակալել ռուսաստանցի Միխայիլ Մատվեևին, որն ԱՄՆ-ում կասկածվում է կիբեռշորթման մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությանը։Հայտարարության մեջ նշվում է, որ Մատվեևին մեղադրանքներ են առաջադրվել, նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել:«Մենք Մատվեևի դեմ գործողություններ ենք ձեռնարկում ԱՄՆ իրավապահ մարմինների, մասնավոր ընկերությունների և ամբողջ աշխարհում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ կիբեռշորթմանը մասնակցելու համար», - նշված է փաստաթղթում:ԱՄՆ-ում ՌԴ երկու քաղաքացու են կալանավորելՄատվեևի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1992 թվականին, գրանցված է Կալինինգրադում և գործում է տարբեր կեղծանուններով, այդ թվում՝ BORISELCIN և WAZAWAKA:Ըստ Պետդեպարտամենտի` Ռուսաստանն իբր անվտանգ հանգրվան է դարձել կիբեռհանցագործների համար, որոնք կարող են անպատիժ հաքերային գործողություններ իրականացնել ԱՄՆ-ի, նրա գործընկերների և դաշնակիցների դեմ:Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ակտիվ համագործակցում էին կիբեռհանցագործների դեմ պայքարում, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո դադարեցրին համագործակցությունը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108890774_352:0:1376:768_1920x0_80_0_0_2b5ded432401ec69f5da4f1bc46c2b15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հաքեր, դոլար
ԱՄՆ-ն 10 մլն դոլար է խոստանում ենթադրյալ ռուս ցանցահենին բռնելու համար
23:32 16.05.2023 (Թարմացված է: 11:16 17.05.2023) Մատվեևը գործում է տարբեր կեղծանուններով, այդ թվում՝ BORISELCIN և WAZAWAKA:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստանում է մինչև 10 մլն դոլար պարգև տալ նրան, ում հայտնած տեղեկությունը կօգնի ձերբակալել ռուսաստանցի Միխայիլ Մատվեևին, որն ԱՄՆ-ում կասկածվում է կիբեռշորթման մեջ: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մատվեևին մեղադրանքներ են առաջադրվել, նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել:
«Մենք Մատվեևի դեմ գործողություններ ենք ձեռնարկում ԱՄՆ իրավապահ մարմինների, մասնավոր ընկերությունների և ամբողջ աշխարհում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ կիբեռշորթմանը մասնակցելու համար», - նշված է փաստաթղթում:
Մատվեևի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1992 թվականին, գրանցված է Կալինինգրադում և գործում է տարբեր կեղծանուններով, այդ թվում՝ BORISELCIN և WAZAWAKA:
Ըստ Պետդեպարտամենտի` Ռուսաստանն իբր անվտանգ հանգրվան է դարձել կիբեռհանցագործների համար, որոնք կարող են անպատիժ հաքերային գործողություններ իրականացնել ԱՄՆ-ի, նրա գործընկերների և դաշնակիցների դեմ:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ակտիվ համագործակցում էին կիբեռհանցագործների դեմ պայքարում, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո դադարեցրին համագործակցությունը։