https://arm.sputniknews.ru/20230516/aleqsandr-grigvorjany-knshanakvi-kubani-glkhavvor-marzchi-pashtvonum-59678760.html
Ալեքսանդր Գրիգորյանը կնշանակվի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում
Ալեքսանդր Գրիգորյանը կնշանակվի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Երևանի «Ուրարտու», ապա «Ալաշկերտ» թիմերը։ 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T09:34+0400
2023-05-16T09:34+0400
2023-05-16T09:34+0400
ալեքսանդր գրիգորյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/77/21287758_0:85:1600:985_1920x0_80_0_0_0b2efece15f5e1ab31c417742bfd0ae7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Ուրարտուի» և Ալաշկերտի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը շուտով կնշանակվի Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է Чемпионат.com-ը։Հայտնում են, որ այսօր` մայիսի 16-ին Գրիգորյանը կժամանի մարզչական ճամբար և պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Եթե նրա գլխավորությամբ «Կուբանը» պահպանի Առաջին լիգայում մնալու իրավունքը, ապա պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին լրատվամիջոցները գրում էին, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցում է Երևանի «Արարատի» հետ։ Սակայն նա հրաժարվել էր գլխավորել հայտնի ակումբը։2019-2021 թվականներին Գրիգորյանը գլխավորել է Երևանի «Ուրարտուն», իսկ ավելի ուշ՝ մայրաքաղաքի «Ալաշկերտը»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/77/21287758_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4a474067162ac18e702af3436b3b792a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր գրիգորյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, մարզիչ
ալեքսանդր գրիգորյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, մարզիչ
Ալեքսանդր Գրիգորյանը կնշանակվի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում
Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Երևանի «Ուրարտու», ապա «Ալաշկերտ» թիմերը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Ուրարտուի» և Ալաշկերտի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը շուտով կնշանակվի Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է Чемпионат.com-ը։
Հայտնում են, որ այսօր` մայիսի 16-ին Գրիգորյանը կժամանի մարզչական ճամբար և պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Եթե նրա գլխավորությամբ «Կուբանը» պահպանի Առաջին լիգայում մնալու իրավունքը, ապա պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։
«Կուբանը» Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։ Թիմը 31 տուրի արդյունքում վաստակել է 33 միավոր։ Մրցաշարի վերջին հինգ հանդիպումներում թիմը կրել է երկու պարտություն և երեք անգամ ոչ-ոքի խաղացել։
56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին լրատվամիջոցները գրում էին, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցում է Երևանի «Արարատի» հետ։ Սակայն նա հրաժարվել էր գլխավորել հայտնի ակումբը։
2019-2021 թվականներին Գրիգորյանը գլխավորել է Երևանի «Ուրարտուն», իսկ ավելի ուշ՝ մայրաքաղաքի «Ալաշկերտը»։