00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հոգևոր ժառանգությունը ԼՂ–ում. Պետդեպը օրինակ է բերել

Հադրութ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Հադրութ
Բաժանորդագրվել
USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է գումար տրամադրել ԱՄՆ ՄԶԳ–ին և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ ԼՂ–ում պաշտամունքի վայրերը և այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Այս մասին ասվում է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։
«Միջազգային մարմինները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում»,– ասված է զեկույցում։
Նշվում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, արդեն իսկ արձանագրված հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին և օրինակ է բերվում Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու (18-19 դդ.) հիմնահատակ ավերումը։
«Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երևույթին, միջազգային հանրության վրդովմունքից հետո Ադրբեջանը հրաժարվել է այս ծրագրից, իսկ արդեն մարտի ամսին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի քաղաքականությունը»,– գրված է զեկույցում։
USCIRF-ն ԱՄՆ կառավարությաննառաջարկում է գումար տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար:
Լրահոս
0