https://arm.sputniknews.ru/20230515/turqiaji-nakhagahi-nakhkin-teknatsu-injen-der-chi-voroshel-um-e-ajakcelu-erkrvord-pulum-59637956.html
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Ինջեն դեռ չի որոշել՝ ում է աջակցելու երկրորդ փուլում
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Ինջեն դեռ չի որոշել՝ ում է աջակցելու երկրորդ փուլում
Sputnik Արմենիա
2018 թվականի նախագահական ընտրություններում Ինջեն ստացել է ձայների ավելի քան 30%-ը՝ լինելով Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցության... 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T12:09+0400
2023-05-15T12:09+0400
2023-05-15T12:09+0400
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59483416_0:0:1600:901_1920x0_80_0_0_a306213aa2b6c153bd1cfacd738863a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնի համար մրցավազքից դուրս եկած, սակայն, նախնական տվյալներով, ավելի քան 200 հազար ձայն ստացած Մուհարեմ Ինջեն դեռ չի որոշել՝ ում է սատարելու ընտրությունների հնարավոր երկրորդ փուլում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի շտաբի աղբյուրը։Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին ընտրություններից երեք օր առաջ: TRT հեռուստաալիքի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Ինջեն ստացել է ձայների ավելի քան 0,4 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է ավելի քան 234 հազար ընտրող, այդ թվում՝ արտերկրում: Թուրքիայի ԿԸՀ-ն ավելի վաղ որոշել էր, որ չնայած Ինջեի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն, նրա օգտին ձայները չեն չեղյալ հայտարարվի:Ինջեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո այդպես էլ չի դիմել իր կողմնակիցներին՝ կոչ անելով քվեարկել մնացած երեք թեկնածուներից մեկի օգտին։ Վերջին հարցումների համաձայն՝ Ինջեի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների մոտ 2-3 տոկոսը, սակայն ապրիլի սկզբին մի շարք հարցումներում այդ թիվն ավելի բարձր էր ու հասնում էր 8-9 տոկոսի, նրա օգտին արդեն հասցրել էին քվեարկել արտասահմանյան քվեարկության ընթացքում:2018 թվականի նախագահական ընտրություններում Ինջեն ստացել է ձայների ավելի քան 30%-ը՝ լինելով Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն, սակայն 2021 թվականին Ինջեն դուրս է եկել կուսակցությունից և հիմնել իր կուսակցությունը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59483416_59:0:1471:1059_1920x0_80_0_0_388b2eb584c0b3590e76f344e75cd468.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Ինջեն դեռ չի որոշել՝ ում է աջակցելու երկրորդ փուլում
2018 թվականի նախագահական ընտրություններում Ինջեն ստացել է ձայների ավելի քան 30%-ը՝ լինելով Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնի համար մրցավազքից դուրս եկած, սակայն, նախնական տվյալներով, ավելի քան 200 հազար ձայն ստացած Մուհարեմ Ինջեն դեռ չի որոշել՝ ում է սատարելու ընտրությունների հնարավոր երկրորդ փուլում: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի շտաբի աղբյուրը։
Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին ընտրություններից երեք օր առաջ: TRT հեռուստաալիքի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Ինջեն ստացել է ձայների ավելի քան 0,4 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է ավելի քան 234 հազար ընտրող, այդ թվում՝ արտերկրում: Թուրքիայի ԿԸՀ-ն ավելի վաղ որոշել էր, որ չնայած Ինջեի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն, նրա օգտին ձայները չեն չեղյալ հայտարարվի:
«Այս պահին գնահատման գործընթաց է ընթանում այն թեկնածուի վերաբերյալ, որին կաջակցի (Ինջեն)», - հայտնել է աղբյուրը:
Ինջեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո այդպես էլ չի դիմել իր կողմնակիցներին՝ կոչ անելով քվեարկել մնացած երեք թեկնածուներից մեկի օգտին։ Վերջին հարցումների համաձայն՝ Ինջեի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների մոտ 2-3 տոկոսը, սակայն ապրիլի սկզբին մի շարք հարցումներում այդ թիվն ավելի բարձր էր ու հասնում էր 8-9 տոկոսի, նրա օգտին արդեն հասցրել էին քվեարկել արտասահմանյան քվեարկության ընթացքում:
2018 թվականի նախագահական ընտրություններում Ինջեն ստացել է ձայների ավելի քան 30%-ը՝ լինելով Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն, սակայն 2021 թվականին Ինջեն դուրս է եկել կուսակցությունից և հիմնել իր կուսակցությունը։