https://arm.sputniknews.ru/20230515/turqiaji-nakhagahakan-yntrutjunneri-erkrvord-puly-kkajana-majisi-28-in-turqiaji-kyh-59656761.html
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին. Թուրքիայի ԿԸՀ
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին. Թուրքիայի ԿԸՀ
Sputnik Արմենիա
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավարը հրապարակել է քվեարկության առաջին փուլի արդյունքներ։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T17:15+0400
2023-05-15T17:15+0400
2023-05-15T17:16+0400
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59636766_0:114:1600:1015_1920x0_80_0_0_8693fde1626d58239cb32cde9c6531b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, այն կկայանա մայիսի 28-ին:Յեները նշել է, որ ժամը 15:15-ի դրությամբ (Երևանի ժամանակով 16:15) երկրի գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:Արտերկրում քվեարկած ընտրողների ավելի քան 35 հազար քվեաթերթիկների արդյունքները դեռ չեն հաշվարկվել։ Թուրքիայի ընտրատեղամասերի ձայների հաշվարկը 100 տոկոսով ավարտված է։Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են համընդհանուր` նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59636766_68:0:1491:1067_1920x0_80_0_0_c0b3b0ef53f29a4b65261226c099b947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին. Թուրքիայի ԿԸՀ
17:15 15.05.2023 (Թարմացված է: 17:16 15.05.2023) Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավարը հրապարակել է քվեարկության առաջին փուլի արդյունքներ։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, այն կկայանա մայիսի 28-ին:
«Մեր կազմակերպությունը որոշել է, ստեղծված իրավիճակի հիման վրա, երբ ոչ մի թեկնածու չի հավաքում ձայների 50 տոկոսը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնել կիրակի, մայիսի 28-ին։ Նման բան Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա»,-ասել է հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները մամուլի ասուլիսի ժամանակ։
Յեները նշել է, որ ժամը 15:15-ի դրությամբ (Երևանի ժամանակով 16:15) երկրի գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:
Արտերկրում քվեարկած ընտրողների ավելի քան 35 հազար քվեաթերթիկների արդյունքները դեռ չեն հաշվարկվել։ Թուրքիայի ընտրատեղամասերի ձայների հաշվարկը 100 տոկոսով ավարտված է։
Հիշեցնենք, որ
մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են համընդհանուր` նախագահական և խորհրդարանական ընտրություններ։