https://arm.sputniknews.ru/20230515/patzhamijvocnery-mer-karmir-gitsn-en-pashinjany-rd-artahanman-tsavali-atshi-masin-59658014.html
Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են. Փաշինյանը` ՌԴ արտահանման ծավալի աճի մասին
Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են. Փաշինյանը` ՌԴ արտահանման ծավալի աճի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանը տնտեսական սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, բայց չի կարող այնպիսի քայլեր թույլ տալ, որ պատժամիջոցների տակ հայտնվի։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T17:54+0400
2023-05-15T17:54+0400
2023-05-15T17:56+0400
ռուսաստան
հայաստան
պատժամիջոցներ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49286798_0:0:1601:901_1920x0_80_0_0_f4140ce852ac9e07a2a1353350cc93db.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուկրաինայի իրադարձություններից հետո դեպի Ռուսաստան մատակարարվող շատ ապրանքներ տեղ են հասնում Հայաստանով և Ղազախստանով։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պայմաններում Հայաստանից դեպի ՌԴ Ռուսաստան արտահանման աճին։ Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ներկա իրավիճակում բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները խաթարվել են կամ չեն գործում։ Օրինակ, խմիչքները, որոնք պատժամիջոցների ցանկում չեն, եթե մինչև 2022 թվականի փետրվարը ՌԴ էին մատակարարվում Լեհաստանով ու Բելառուսով, հիմա` Հայաստանով։Նա շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և շատ սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հավելել է` հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։«Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ»,– նշել է Փաշինյանը։Հավելենք՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում վերջին մեկ տարվա ընթացքում հայկական երկու ընկերություն է հայտնվել։ Ընկերությունների անվանումները ներառվել էին ԱՄՆ ֆինանսների նախարարության SDN (Specifically Designated Nationals, այսինքն` «Հատուկ նշագրված պետական սուբյեկտներ») ցանկում։Չինաստանը Թայվանի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 2 կազմակերպության նկատմամբՄինչև Ուկրաինայի հակամարտությունը Հայաստանից պատժամիջոցային ցանկում ներառված էին իրանական «Մելլաթ բանկի» դուստր բանկը և իրանական ավիաընկերության Mahan Air մասնաճյուղը (Flight Travel ընկերությունը)։Պատժամիջոցներից հետո ցանկում ներառվեցին «ՎՏԲ Արմենիան», ինչպես նաև հայկական երկու ընկերություն` «Տակոն» և «Միլոր Էլեքթրոնիքսը» (անգլերեն` Milur Electronics)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49286798_13:0:1434:1066_1920x0_80_0_0_316a28479be54e19378e55b9f7cb85a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, պատժամիջոցներ, նիկոլ փաշինյան
ռուսաստան, հայաստան, պատժամիջոցներ, նիկոլ փաշինյան
Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են. Փաշինյանը` ՌԴ արտահանման ծավալի աճի մասին
17:54 15.05.2023 (Թարմացված է: 17:56 15.05.2023) Հայաստանը տնտեսական սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, բայց չի կարող այնպիսի քայլեր թույլ տալ, որ պատժամիջոցների տակ հայտնվի։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուկրաինայի իրադարձություններից հետո դեպի Ռուսաստան մատակարարվող շատ ապրանքներ տեղ են հասնում Հայաստանով և Ղազախստանով։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պայմաններում Հայաստանից դեպի ՌԴ Ռուսաստան արտահանման աճին։
Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ներկա իրավիճակում բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները խաթարվել են կամ չեն գործում։ Օրինակ, խմիչքները, որոնք պատժամիջոցների ցանկում չեն, եթե մինչև 2022 թվականի փետրվարը ՌԴ էին մատակարարվում Լեհաստանով ու Բելառուսով, հիմա` Հայաստանով։
«Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։ Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ»,– ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և շատ սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հավելել է` հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։
«Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ»,– նշել է Փաշինյանը։
Հավելենք՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում վերջին մեկ տարվա ընթացքում հայկական երկու ընկերություն է հայտնվել։ Ընկերությունների անվանումները ներառվել էին ԱՄՆ ֆինանսների նախարարության SDN (Specifically Designated Nationals, այսինքն` «Հատուկ նշագրված պետական սուբյեկտներ») ցանկում։
Մինչև Ուկրաինայի հակամարտությունը Հայաստանից պատժամիջոցային ցանկում ներառված էին իրանական «Մելլաթ բանկի» դուստր բանկը և իրանական ավիաընկերության Mahan Air մասնաճյուղը (Flight Travel ընկերությունը)։
Պատժամիջոցներից հետո ցանկում ներառվեցին «ՎՏԲ Արմենիան», ինչպես նաև հայկական երկու ընկերություն` «Տակոն» և «Միլոր Էլեքթրոնիքսը» (անգլերեն` Milur Electronics)։