https://arm.sputniknews.ru/20230515/menq-hargum-enq-zhvoghvovrdi-vorvoshumy-erdvoghany-yntrutjunneri-erkrvord-puli-masin-59635855.html
Մենք հարգում ենք ժողովրդի որոշումը. Էրդողանը` ընտրությունների երկրորդ փուլի մասին
Մենք հարգում ենք ժողովրդի որոշումը. Էրդողանը` ընտրությունների երկրորդ փուլի մասին
Sputnik Արմենիա
Թուրքիայի առաջնորդը դեռ հավատում է ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակին։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T11:23+0400
2023-05-15T11:23+0400
2023-05-15T11:35+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Փայիփ Էրդողանը վստահ է, որ հաղթել է ընտրությունների առաջին փուլում` առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից 2,6 միլիոն ձայնով։ Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը` այս մասին Էրդողանը հայտարարել է գիշերը` իր աջակիցների առջև ելույթ ունենալով։Նա ասել է, որ վստահ է` քվեաթերթիկների հաշվարկի վերջնական արդյունքում ձայների այս տարբերությունը մեծանալու է` հօգուտ իրենց։ Բայց եթե երկրորդ փուլ լինի, վստահ է` կրկին հաղթելու են։Թուրքիայի նախագահը նաև նշել է ընտրություններին մասնակցության ռեկորդային թիվը և շնորհակալություն հայտնել 27 մլն քաղաքացիներին՝ իր օգտին քվեարկելու, իսկ 56 մլն քաղաքացիներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին:Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին երեք թեկնածու՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը, որը Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն է, 74- ամյա Քըլըչդարօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի թեկնածուն է, ինչպես նաև 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքի թեկնածուն: Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հանել էր իր թեկնածությունը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
Մենք հարգում ենք ժողովրդի որոշումը. Էրդողանը` ընտրությունների երկրորդ փուլի մասին
11:23 15.05.2023 (Թարմացված է: 11:35 15.05.2023) Թուրքիայի առաջնորդը դեռ հավատում է ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Փայիփ Էրդողանը վստահ է, որ հաղթել է ընտրությունների առաջին փուլում` առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից 2,6 միլիոն ձայնով։ Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը` այս մասին Էրդողանը հայտարարել է գիշերը` իր աջակիցների առջև ելույթ ունենալով։
Նա ասել է, որ վստահ է` քվեաթերթիկների հաշվարկի վերջնական արդյունքում ձայների այս տարբերությունը մեծանալու է` հօգուտ իրենց։ Բայց եթե երկրորդ փուլ լինի, վստահ է` կրկին հաղթելու են։
«Եթե մեր ժողովուրդը որոշում է կայացրել երկրորդ փուլի օգտին, մենք կհարգենք այդ որոշումը»,– ասել է նա։
Թուրքիայի նախագահը նաև նշել է ընտրություններին մասնակցության ռեկորդային թիվը և շնորհակալություն հայտնել 27 մլն քաղաքացիներին՝ իր օգտին քվեարկելու, իսկ 56 մլն քաղաքացիներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին երեք թեկնածու՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը, որը Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն է, 74- ամյա Քըլըչդարօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի թեկնածուն է, ինչպես նաև 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքի թեկնածուն: Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հանել էր իր թեկնածությունը։