https://arm.sputniknews.ru/20230515/krknum-em-ajn-inch-mern-e-mern-e-andranik-qvocharjany-pataskhanum-e-andrea-viktvorinin-59642930.html
Կրկնում եմ` այն, ինչ մերն է, մերն է. Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է Անդրեա Վիկտորինին
Կրկնում եմ` այն, ինչ մերն է, մերն է. Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է Անդրեա Վիկտորինին
Sputnik Արմենիա
Եմ դեսպանը այսօր հայտարարել էր, թե մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T13:10+0400
2023-05-15T13:10+0400
2023-05-15T13:50+0400
անդրեա վիկտորին
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան Եմ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը։Վիկտորինն այսօր հայտարարել է՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 14-ին կայացել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի բանակցությունները։ Կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեա վիկտորին, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
անդրեա վիկտորին, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Կրկնում եմ` այն, ինչ մերն է, մերն է. Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է Անդրեա Վիկտորինին
13:10 15.05.2023 (Թարմացված է: 13:50 15.05.2023) Եմ դեսպանը այսօր հայտարարել էր, թե մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան Եմ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը։
Վիկտորինն այսօր հայտարարել է՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։
«Ես գիտեմ, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի մի շարք տարածքներ և նորից կրկնում եմ` այն ինչ մերն է, մերն է։ Եվ ուշ թե շուտ պետք է ամեն ինչ հանգի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն այդ սահմանները անձեռնմխելի են և դրա հիմնական գրավականը լինելու են մեր զինված ուժերը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 14-ին կայացել է
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի բանակցությունները։ Կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։