00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը․ ԵՄ պատվիրակության ղեկավար

© SputnikԱնդրեա Վիկտորին
Անդրեա Վիկտորին - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Անդրեա Վիկտորին
Բաժանորդագրվել
Անդրեա Վիկտորինը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զորքերի հայելային հետքաշմանը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փոխադարձաբար հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով: Նա այդ մասին հայտարարեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան բանակցությունների արդյունքների մասին։
«Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է համաձայնության գալ։ Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ դուրս կբերեն իրենց զորքերը և կանցնեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց», - նշեց Վիկտորինը։
Նրա խոսքով` Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (նկատի ունի Ադրբեջանի տարածքները. խմբ)։
Վիկտորինը հավելեց , որ չի կարող հստակեցնել, թե որ հատվածների մասին է խոսքը, բայց վստահեցրեց, որ այդ մասին խոսվել է բանակցություններում։
Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։ Փաշինյանն առաջարկել էր այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Լրահոս
0