00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորի Խաչատուրովի փաստաբանն այս անգամ կմասնակցի այսօրվա դատական նիստին

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Ենոքյան
Հակոբ Ենոքյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Հակոբ Ենոքյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակոբ Ենոքյանը հայտարարեց, որ պաշտպանական խումբը փորձում է հասկանալ` դատարանն առաջնորդվելու է օրենքով, թե իր հայեցողությամբ է պատրաստվում լուծել հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն այս անգամ կմասնակցի դատական նիստին։ Այս մասին Ենոքյանն ասաց լրագրողների հետ զրույցում և մտավ դատարան։
Նշենք, որ մայիսի 12-ին տեղի ունեցած դատական նիստից հետո դահլիճից դուրս պաշտպանը դուրս էր եկել և հայտարարել, որ չի ցանկանում լեգիտիմացնել դատավոր Արամ Գրիգորյանի ապօրինի գործողությունները։ Այդ ժամանակ գործով մեղադրյալ Հակոբ Մարտիրոսյանի պաշտպանը ներկա չէր եղել նիստին, քանի որ ծանուցված չի եղել, Ենոքյանն էլ միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի հետաձգվի նիստը, սակայն այն մերժվել էր։ Դատարանը շեշտել էր, որ դատարանը կաշկանդված է խափանման միջոցները քննարկելու ժամկետներով։
Հակոբ Ենոքյանը հայտարարեց, որ պաշտպանական խումբը փորձում է հասկանալ` դատարանն առաջնորդվելու է օրենքո՞վ, թե՞ իր հայեցողությամբ է պատրաստվում լուծել հարցերը։
«Նախորդ դատական նիստին, երբ դուրս եկանք դահլիճից, դատական նիստը չի շարունակվել։ Մյուս պաշտպանները բողոքարկել են նախագահողի գործողությունների դեմ և չեն թողել, որպեսզի շարունակվի ապօրինությունը։ Որոշակի կարծիքներից հետո դատարանը դատական նիստը հետաձգել էր, բայց դա էլ կապված է եղել աշխատանքային օրվա ավարտի հետ։ Այդ ամենը, այնուամենայնիվ, հույս է ներշնչում։ Խափանման միջոցի հարցի քննարկում ինչ–որ պահի պետք է լինի, բայց դրա համար կոնկրետ հերթականություն կա, հիմա պետք է հասկանանք, թե դատարանն ինչպես է շարժվելու` օրենքով, թե իր հայեցողությամբ»,– նշեց Խաչատուրովի պաշտպանը։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Լրահոս
0