https://arm.sputniknews.ru/20230515/ezb-n-amulsari-hanqi-nvor-bnapahpanakan-pvordzaqnnutjun-epatvirel-59634567.html
ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել
ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել
Sputnik Արմենիա
Եթե փորձաքննության արդյունքները չբավարարեն Եվրասիական զարգացման բանկին, ապա մշակման նախագիծը չի գործարկվի։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T11:01+0400
2023-05-15T11:01+0400
2023-05-15T11:12+0400
ամուլսար
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
լիդիան
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24061541_0:85:1600:985_1920x0_80_0_0_c91c51272d89f6e3894f4b22206942c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննության արդյունքներին։ Տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը՝ Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման ընթացքում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մեծ դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, երկրի կառավարությունն այն կարևոր է համարում: Ընդ որում, հասկանալի է, որ ոչ մի հանքարդյունաբերական նախագիծ չի կարող դրական համարվել բնապահպանության համար, հատկապես՝ բաց եղանակով արդյունահանման դեպքում։Նրա խոսքով՝ բանկն ակնկալում է նոր բնապահպանական եզրակացության և տեխնիկական խորհրդատուի եզրակացության արդյունքներին, թե ինչպես է այդ ամենը իրականացվելու:Նախորդ եզրակացությունն բավականին վաղուց է արվել։ Իշխանությունը որոշեց շահագործել Ամուլսարը. ո՞ր հարցերն են պատասխան պահանջում«Ուզում ենք համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվելու։ Եվ դա արվելու է մեր վերահսկողության ներքո. մենք գիտենք՝ ով ինչ է անում։ Եվ դա այն արդյունքն է, որի վրա մենք կարող ենք հույս դնել: Քանի որ եթե մենք մեր անունը դնում ենք սեղանին, ապա պետք է վստահ լինենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է», - ասաց Իլյինը։Նախնական գնահատականներով՝ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մինչև օգոստոսի վերջ։ Վերլուծությունն իրականացնում է Hatch ընկերությունը։ Կա նաև առանձին բնապահպանական խորհրդատու, որի հետ աշխատում է բանկը։ Անցած շաբաթ նրա ներկայացուցիչները հանքի շահագործման վայր են այցելել։Փետրվարի 22-ին Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պարտավորվել են մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը կստանա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, իսկ բյուջեն կհամալրվի տարեկան 30-40 մլրդ դրամով։2023 թվականի մայիսի 15-17-ը Ալմաթիում անցկացվում է ենթակառուցվածքային և ESG նախագծերի խոշորագույն ներդրողների համաժողովը, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակիցների հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24061541_89:0:1513:1068_1920x0_80_0_0_c896c07642ef60a250f5450e2e623474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամուլսար, եվրասիական զարգացման բանկ (եազբ), լիդիան, հանք
ամուլսար, եվրասիական զարգացման բանկ (եազբ), լիդիան, հանք
ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել
11:01 15.05.2023 (Թարմացված է: 11:12 15.05.2023) Եթե փորձաքննության արդյունքները չբավարարեն Եվրասիական զարգացման բանկին, ապա մշակման նախագիծը չի գործարկվի։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննության արդյունքներին։ Տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը՝ Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման ընթացքում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մեծ դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, երկրի կառավարությունն այն կարևոր է համարում: Ընդ որում, հասկանալի է, որ ոչ մի հանքարդյունաբերական նախագիծ չի կարող դրական համարվել բնապահպանության համար, հատկապես՝ բաց եղանակով արդյունահանման դեպքում։
«Խնդիրն այն է, որ նախագիծն իրականացվի, բայց բացասական էկոլոգիական ազդեցությունը հասցվի նվազագույնի։ Եվ դա մեզ համար առանցքային է», - ասաց Իլյինը։
Նրա խոսքով՝ բանկն ակնկալում է նոր բնապահպանական եզրակացության և տեխնիկական խորհրդատուի եզրակացության արդյունքներին, թե ինչպես է այդ ամենը իրականացվելու:
Նախորդ եզրակացությունն բավականին վաղուց է արվել։
«Ուզում ենք համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվելու։ Եվ դա արվելու է մեր վերահսկողության ներքո. մենք գիտենք՝ ով ինչ է անում։ Եվ դա այն արդյունքն է, որի վրա մենք կարող ենք հույս դնել: Քանի որ եթե մենք մեր անունը դնում ենք սեղանին, ապա պետք է վստահ լինենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է», - ասաց Իլյինը։
Նախնական գնահատականներով՝ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մինչև օգոստոսի վերջ։ Վերլուծությունն իրականացնում է Hatch ընկերությունը։ Կա նաև առանձին բնապահպանական խորհրդատու, որի հետ աշխատում է բանկը։ Անցած շաբաթ նրա ներկայացուցիչները հանքի շահագործման վայր են այցելել։
«Կարծում եմ՝ ամռան վերջին որոշակիություն կլինի նաև նախագծի տեսանկյունից՝ նախագիծն առաջ շարժվումէ, թե ոչ։ Եթե փորձաքննությունը չբավարարի, նախագիծը չենք անի», - նշեց Իլյինը։
Փետրվարի 22-ին Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պարտավորվել են մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը կստանա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, իսկ բյուջեն կհամալրվի տարեկան 30-40 մլրդ դրամով։
2023 թվականի մայիսի 15-17-ը Ալմաթիում անցկացվում է ենթակառուցվածքային և ESG նախագծերի խոշորագույն ներդրողների համաժողովը, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակիցների հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ):