https://arm.sputniknews.ru/20230515/evrahandznazhvoghvovi-ghekavary-nerkajacrel-e-rusastanvov-tarancman-nvor-sahmanapakumnery-59662616.html
Եվրահանձնաժողովի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանով տարանցման նոր սահմանափակումները
Եվրահանձնաժողովի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանով տարանցման նոր սահմանափակումները
Sputnik Արմենիա
Խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T19:05+0400
2023-05-15T19:05+0400
2023-05-15T19:05+0400
ուրսուլա ֆոն դեր լյայեն
ռուսաստան
պատժամիջոցներ
եվրամիություն
եվրախորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51348824_0:334:2685:1844_1920x0_80_0_0_55acc863dff75cbc1266bbe21d33dc05.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները կխստացնեն Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները երկակի նշանակության ապրանքների համար, ինչպես նաև կազդեն նման ապրանքների արտահանման վրա: Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կուժեղացնեն երկակի նշանակության ապրանքների` Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները, ինչպես նաև կսահմանափակեն այդպիսի ապրանքների արտահանումը որոշ երրորդ երկրներ:Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ վերջին ամիսներին որոշ երկրների հետ ԵՄ առևտրի կտրուկ աճ է նկատվում: Ընդ որում, անհամապատասխանություն է հայտնաբերվել Եվրամիությունից Ռուսաստանի տարածքով տարանցիկ մատակարարումների և երրորդ երկրներ ապրանքների ժամանման միջև, ուստի ԵՄ-ն հանդես կգա տարանցման հետագա սահմանափակման օգտին։Ուկրաինայի` ԵՄ–ին անդամակցելու գործընթացը պետք է արագացնել. Ուրսուլա ֆոն դեր ԼյայենԵվրահանձնաժողովի ղեկավարը նշել է` խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված արտադրանքը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի կողմից գործող առևտրային սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը: Սև ցուցակում կարող են հայտնվել տասնյակ ընկերություններ Չինաստանից, Իրանից, Ղազախստանից և Ուզբեկստանից, որոնք Մոսկվային օգնում են ապրանքների ներմուծման հարցում: Քննարկվում է նաև Ռուսաստանի տարածքով եվրոպական ապրանքների մեծ մասի, այդ թվում` առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների տարանցման դադարեցումը։ԵՄ-ն շարունակում է Թուրքիայի հետ քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը. ԵՀ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51348824_0:35:2685:2048_1920x0_80_0_0_3bb215bebebe71f99f2eef3944ff17d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուրսուլա ֆոն դեր լյայեն, ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն, եվրախորհրդարան
ուրսուլա ֆոն դեր լյայեն, ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն, եվրախորհրդարան
Եվրահանձնաժողովի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանով տարանցման նոր սահմանափակումները
Խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները կխստացնեն Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները երկակի նշանակության ապրանքների համար, ինչպես նաև կազդեն նման ապրանքների արտահանման վրա: Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կուժեղացնեն երկակի նշանակության ապրանքների` Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները, ինչպես նաև կսահմանափակեն այդպիսի ապրանքների արտահանումը որոշ երրորդ երկրներ:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ վերջին ամիսներին որոշ երկրների հետ ԵՄ առևտրի կտրուկ աճ է նկատվում: Ընդ որում, անհամապատասխանություն է հայտնաբերվել Եվրամիությունից Ռուսաստանի տարածքով տարանցիկ մատակարարումների և երրորդ երկրներ ապրանքների ժամանման միջև, ուստի ԵՄ-ն հանդես կգա տարանցման հետագա սահմանափակման օգտին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է` խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված արտադրանքը:
«Մենք կարող ենք արգելել այդ երկրներ մատակարարումները հստակ ապացույցների առկայության դեպքում, որ խոսքը պատժամիջոցների շրջանցման և Ռուսաստան մատակարարումների մասին է»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի կողմից գործող առևտրային սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը: Սև ցուցակում կարող են հայտնվել տասնյակ ընկերություններ Չինաստանից, Իրանից, Ղազախստանից և Ուզբեկստանից, որոնք Մոսկվային օգնում են ապրանքների ներմուծման հարցում: Քննարկվում է նաև Ռուսաստանի տարածքով եվրոպական ապրանքների մեծ մասի, այդ թվում` առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների տարանցման դադարեցումը։