https://arm.sputniknews.ru/20230515/datapartjalneric-meky-mjusin-pvordzel-e-metadvon-pvokhancel-snndi-hamar-nakhatesvats-sajlakvov-59657561.html
Դատապարտյալներից մեկը մյուսին փորձել է մեթադոն փոխանցել սննդի համար նախատեսված սայլակով
Դատապարտյալներից մեկը մյուսին փորձել է մեթադոն փոխանցել սննդի համար նախատեսված սայլակով
Sputnik Արմենիա
Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ծառայողներին բանավոր հայտնել է, որ սրվակում մեթադոն է եղել։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T17:39+0400
2023-05-15T17:39+0400
2023-05-15T18:05+0400
դատապարտյալ
խուզարկություն
թմրամիջոցներ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59658505_0:0:960:540_1920x0_80_0_0_89bc0d2cf23717f8910c8e16eaf34bed.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը մյուսին սննդի համար նախատեսված սայլակով փորձել է մեթադոն փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։Մասնավորապես, օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված։ Մայիսի 15-ին խուզարկվել է ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը:Հայտնաբերված հեղուկը հանձնվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59658505_120:0:840:540_1920x0_80_0_0_5d30257f4bfe0501d4b0737c6014d206.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատապարտյալ, խուզարկություն, թմրամիջոցներ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատապարտյալ, խուզարկություն, թմրամիջոցներ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Դատապարտյալներից մեկը մյուսին փորձել է մեթադոն փոխանցել սննդի համար նախատեսված սայլակով
17:39 15.05.2023 (Թարմացված է: 18:05 15.05.2023) Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ծառայողներին բանավոր հայտնել է, որ սրվակում մեթադոն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը մյուսին սննդի համար նախատեսված սայլակով փորձել է մեթադոն փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայությունը։
Մասնավորապես, օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված։ Մայիսի 15-ին խուզարկվել է ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը:
«Խուզարկության արդյունքում սայլակի մեջ եղած սննդի տարայից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ապակյա սրվակ՝ թմրանյութին նմանվող հեղուկով: Դատապարտյալ Ն.Խ.-ն բանավոր հայտարարել է, որ սրվակում մեթադոն է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերված հեղուկը հանձնվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ: