https://arm.sputniknews.ru/20230515/belarusi-hop-zvorqery-bervel-en-tiv-mek-martakan-patrastutjan-59673399.html
Բելառուսի ՀՕՊ զորքերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստության
Բելառուսի ՀՕՊ զորքերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստության
Sputnik Արմենիա
Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T20:46+0400
2023-05-15T20:46+0400
2023-05-15T21:24+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
հակաօդային պաշտպանություն (հօպ)
պատերազմ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35544099_0:171:3035:1878_1920x0_80_0_0_233b2a5d42dc6f6e544cca033e92e8cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի կենտրոնական հրամանատարական կետ այցելության ժամանակ զեկուցվել է, որ երկրի ՀՕՊ զորքերը մայիսի 13–ին բերվել են մարտական պատրաստության թիվ մեկ աստիճանի, հայտնում է БЕЛТА-ն:«Ինչպես զեկուցել են նախագահին, մայիսի 13–ի միջադեպերից հետո զորքերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության աստիճանի»,-ասված է հաղորդագրության մեջ:Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն հետաքրքրում է երկրի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակի զարգացման հեռանկարները:Զեկույցի ավարտին լրագրողներին մանրամասներ է փոխանցել Բելառուսի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատար Անդրեյ Լուկյանովիչը:Շոյգուն Լուկաշենկոյի հետ կքննարկի Բելառուսում ՌԴ զինվորականների հետագա գտնվելու հարցըՆա հայտարարել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո, որոնք տեղի են ունենում երկրի արևմտյան և հարավային սահմաններին, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների մարտական պատրաստության միջոցառումների հետ, ստորաբաժանումները հերթապահություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով:Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի արևմտյան սահմանների մոտ տեղակայված են մարտավարական հրթիռային համալիրներ և ՀԿՌՀ-ներ: Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։Բելառուսն արևմտյան սահմաններին հրթիռային համակարգեր և ՀԿՌՀ-ներ է տեղակայելՏեղանքի նշված հատվածներում գործում են մեքենայացված միավորումների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու մի շարք ստորաբաժանումներ:
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35544099_152:0:2883:2048_1920x0_80_0_0_08b88b7075baab5f99f77edfe20f6b3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հակաօդային պաշտպանություն (հօպ), պատերազմ, ուկրաինա
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հակաօդային պաշտպանություն (հօպ), պատերազմ, ուկրաինա
Բելառուսի ՀՕՊ զորքերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստության
20:46 15.05.2023 (Թարմացված է: 21:24 15.05.2023) Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի կենտրոնական հրամանատարական կետ այցելության ժամանակ զեկուցվել է, որ երկրի ՀՕՊ զորքերը մայիսի 13–ին բերվել են մարտական պատրաստության թիվ մեկ աստիճանի, հայտնում է
БЕЛТА-ն:
«Ինչպես զեկուցել են նախագահին, մայիսի 13–ի միջադեպերից հետո զորքերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության աստիճանի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն հետաքրքրում է երկրի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակի զարգացման հեռանկարները:
«Համառոտ։ Առանց ահաբեկումների: Այն մասին, թե ինչ է կատարվում, և թե ինչ ենք մենք սպասում կարճաժամկետ հեռանկարում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ պարզաբանելով, թե ինչպիսի զեկույց է ուզում լսել զորահրամանատարներից։
Զեկույցի ավարտին լրագրողներին մանրամասներ է փոխանցել Բելառուսի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատար Անդրեյ Լուկյանովիչը:
Նա հայտարարել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո, որոնք տեղի են ունենում երկրի արևմտյան և հարավային սահմաններին, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների մարտական պատրաստության միջոցառումների հետ, ստորաբաժանումները հերթապահություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով:
«Այս պահին լրացուցիչ ուժեր և միջոցներ են ներգրավվում։ Մեզ մոտ ամեն օր հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է անցնում 750-1000 մարդ։ ՌԴ-ում տեղի ունեցած միջադեպերից հետո հերթապահ ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստության։ Դրանք զենիթահրթիռային, ռադիոտեխնիկական զորքերն են և ավիացիան»,-պատմել է հրամանատարը։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի արևմտյան սահմանների մոտ տեղակայված են մարտավարական հրթիռային համալիրներ և ՀԿՌՀ-ներ: Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։
Տեղանքի նշված հատվածներում գործում են մեքենայացված միավորումների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու մի շարք ստորաբաժանումներ: