https://arm.sputniknews.ru/20230515/akh-qartughary-brjuselum-nerkajacrel-e-haj-adrbejanakan-banakcutjunneri-manramasnery-59654210.html
ԱԽ քարտուղարը Բրյուսելում ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները
ԱԽ քարտուղարը Բրյուսելում ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամներիի հետ հանդիպմանը Գրիգորյանը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց... 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T16:36+0400
2023-05-15T16:36+0400
2023-05-15T16:41+0400
արմեն գիգոյան
բրյուսել
նատօ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28486199_0:0:1601:901_1920x0_80_0_0_9987d40111633d28365a472f79d7da5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարն իր ֆեսյբուքյան էջում։Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:ԱԽ քարտուղարը նաև կարևորել է հայկական կողմի հանձնառությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:Անդրադարձ են կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:
բրյուսել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28486199_0:0:1423:1067_1920x0_80_0_0_254890d74641e94b402284529f8cc7f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գիգոյան, բրյուսել, նատօ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արմեն գիգոյան, բրյուսել, նատօ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ԱԽ քարտուղարը Բրյուսելում ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները
16:36 15.05.2023 (Թարմացված է: 16:41 15.05.2023) ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամներիի հետ հանդիպմանը Գրիգորյանը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարն
իր ֆեսյբուքյան էջում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:
«Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Կոչ եմ արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով»,–գրել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նաև կարևորել է հայկական կողմի հանձնառությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Անդրադարձ են կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում
քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: