https://arm.sputniknews.ru/20230514/hajastani-ev-zhjurin-ev-handisatesy-12-miavvory-tvel-en-israjelin-evratesili-ampvopum-59611905.html
Հայաստանի և՛ ժյուրին, և՛ հանդիսատեսը 12 միավորը տվել են Իսրայելին. Եվրատեսիլի ամփոփում
Հայաստանի և՛ ժյուրին, և՛ հանդիսատեսը 12 միավորը տվել են Իսրայելին. Եվրատեսիլի ամփոփում
Sputnik Արմենիա
Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future lover երգով զբաղեցրեց 14-րդ տեղը։ 14.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-14T13:56+0400
2023-05-14T13:56+0400
2023-05-14T14:04+0400
եվրատեսիլ
բրյունետ
հայաստան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59605013_0:0:1600:901_1920x0_80_0_0_66ff13e07b5f6ecbfbb03afc6f5484dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Հայտնի են «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Հայաստանից SMS քվեարկության արդյունքները։ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է միավորների ցանկը։Այսպիսով` հայ հանդիսատեսը ամենաշատը քվեարկել է Իսրայելի օգտին (12 միավոր), 10 միավորը մենք տվել ենք Ֆրանսիային, 8-ը` Կիպրոսին։ Հաջորդիվ Շվեդիան է` 7 միավոր, Ֆինլանդիան` 6 միավոր, Լեհաստանը` 5, Նորվեգիան` 4, Իտալիան` 3, Շվեյցարիան` 2 և Ուկրաինան 1 միավորով։Նշենք, որ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը նույնպես տվել էր Իսրայելին, 10 միավորը` Շվեդիային, 8 միավորը` Ֆինլանդիային։Հայաստանն այս տարի 12 միավոր ոչ մի պետությունից չստացավ։ 10 միավոր մեր երկիրը ստացավ Վրաստանից ու Ալբանիայից։ Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։ Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14-րդ տեղը։Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը` 583 միավորով։ Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։Շվեդիան ներկայացնում էր երգչուհի Լորենը` «Tattoo» երգով։ Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու մրցույթի պատմության մեջ երկրորդ մասնակիցը, որ երկրորդ անգամ հաղթում է։Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին, իր «Euporia» երգով։Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59605013_80:0:1503:1067_1920x0_80_0_0_b0de932bc5f62631c575068158995316.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրատեսիլ, բրյունետ, հայաստան, իսրայել
եվրատեսիլ, բրյունետ, հայաստան, իսրայել
Հայաստանի և՛ ժյուրին, և՛ հանդիսատեսը 12 միավորը տվել են Իսրայելին. Եվրատեսիլի ամփոփում
13:56 14.05.2023 (Թարմացված է: 14:04 14.05.2023) Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future lover երգով զբաղեցրեց 14-րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Հայտնի են «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Հայաստանից SMS քվեարկության արդյունքները։ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է միավորների ցանկը։
Այսպիսով` հայ հանդիսատեսը ամենաշատը քվեարկել է Իսրայելի օգտին (12 միավոր), 10 միավորը մենք տվել ենք Ֆրանսիային, 8-ը` Կիպրոսին։ Հաջորդիվ Շվեդիան է` 7 միավոր, Ֆինլանդիան` 6 միավոր, Լեհաստանը` 5, Նորվեգիան` 4, Իտալիան` 3, Շվեյցարիան` 2 և Ուկրաինան 1 միավորով։
Նշենք, որ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը նույնպես տվել էր Իսրայելին, 10 միավորը` Շվեդիային, 8 միավորը` Ֆինլանդիային։
Հայաստանն այս տարի 12 միավոր ոչ մի պետությունից չստացավ։ 10 միավոր մեր երկիրը ստացավ Վրաստանից ու Ալբանիայից։ Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։ Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա
զբաղեցրեց 14-րդ տեղը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը` 583 միավորով։ Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։
Շվեդիան ներկայացնում էր երգչուհի Լորենը` «Tattoo» երգով։ Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու մրցույթի պատմության մեջ երկրորդ մասնակիցը, որ երկրորդ անգամ հաղթում է։
Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին, իր «Euporia» երգով։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։