https://arm.sputniknews.ru/20230514/evratesil-2023-i-haghtvogh-dardzav-shvediaji-nerkajacucichy-59604413.html
«Եվրատեսիլ-2023»-ի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը
«Եվրատեսիլ-2023»-ի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը
Sputnik Արմենիա
Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացավ Future lover երգով։ 14.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-14T03:02+0400
2023-05-14T03:02+0400
2023-05-14T03:20+0400
եվրատեսիլ
բրյունետ
լիվերպուլ
հայաստան
շվեդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59604565_0:0:1600:901_1920x0_80_0_0_2108fbf7ebfe8522ec388e48202fefc3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը` 583 միավորով։Շվեդիան ներկայացնում էր երգչուհի Լորենը` «Tattoo» երգով։ Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու երկրորդ մասնակիցը մրցույթի պատմության մեջ, որ երկրորդ անգամ հաղթում է այն։ Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին, իր «Euporia» երգով։Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։Բրյունետը շքեղ տեսքով ներկայացավ «Եվրատեսիլ-2023»–ի պաշտոնական բացմանը
լիվերպուլ
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59604565_44:0:1467:1067_1920x0_80_0_0_c94b7bb8e24873e5739968e2585f6664.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրատեսիլ, բրյունետ, լիվերպուլ, հայաստան, շվեդիա
եվրատեսիլ, բրյունետ, լիվերպուլ, հայաստան, շվեդիա
«Եվրատեսիլ-2023»-ի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը
03:02 14.05.2023 (Թարմացված է: 03:20 14.05.2023) Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացավ Future lover երգով։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը` 583 միավորով։
Շվեդիան ներկայացնում էր երգչուհի Լորենը` «Tattoo» երգով։ Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու երկրորդ մասնակիցը մրցույթի պատմության մեջ, որ երկրորդ անգամ հաղթում է այն։
Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին, իր «Euporia» երգով։
Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։
Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։
Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։