00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջանում առաջին անգամ կանցկացվի «Միմինոյի» մոտիվներով հայ-վրացական փառատոն

© Sputnik / Aram NersesyanԴիլիջանը
Դիլիջանը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2023
Դիլիջանը
Բաժանորդագրվել
Փառատոնին կներկայացվեն ինչպես հայկական, այնպես էլ վրացական խոհանոցները, կստեղծվի տարածաշրջանում եզակի զբոսաշրջային պրոդուկտ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ-վրացական առաջին մշակութային և խոհարարական փառատոնը՝ «Միմինո» ֆիլմի մոտիվներով, կանցկացվի հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել երկու ժողովուրդների ներկայացուցիչներին և ներկայացնել հայ-վրացական մշակույթը, ընդհանուր ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները»,-ասաց Ապրեսյանը:
Փառատոնին կներկայացվեն ինչպես հայկական, այնպես էլ վրացական խոհանոցները, մասնակիցները կպատմեն հայկական գինեգործության, կոնյակի արտադրության մասին: Այսպիսով, կստեղծվի տարածաշրջանում եզակի զբոսաշրջային պրոդուկտ։
Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարն հայտնեց, որ վրացական կողմի հետ նախնական պայմանավորվածություն կա, որ փառատոնի անցկացման վայրը փոփոխվելու է․ մի տարի՝ Դիլիջանում, հաջորդը՝ Թելավիում:
Մշակութային մասից բացի նախատեսվում է նաև գործարար համաժողով, որի շրջանակներում տեղի կունենա առևտրատնտեսական հարաբերությունների քննարկում, ինչպես նաև կդիտարկվի զբոսաշրջային ներուժը և միասնական զբոսաշրջային պրոդուկտ ստեղծելու հնարավորությունը:
«Սա տարածաշրջանում եզակի հարթակ և զբոսաշրջային պրոդուկտ կդառնա, որը կխթանի օտարերկրացիների լրացուցիչ ներհոսքը»,-ասաց Ապրեսյանը:
Ներուժ կա, բայց խոչընդոտները շատ են. ինչու չի զարգանում առողջապահական տուրիզմը Հայաստանում
Ֆեդերացիայի ղեկավարը դրական միտում է տեսնում 2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում։ Նա կարծում է, որ մեր երկիրը 2023 թվականին կարող է գերազանցել սեփական ռեկորդը զբոսաշրջության ոլորտի պատմության մեջ, որը սահմանվել է 2019 թվականին (Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2019 թվականին կազմել էր 1 894 377 մարդ՝ խմբ.):
Չնայած հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության հետ կապված խնդիրներին, Հայաստանը շարունակում է մի շարք երկրների ներկայացուցիչների համար ամենապահանջված ուղղությունների ցանկում մնալ: Ապրեսյանը հիշեցրեց, որ 2022 թվականի արդյունքներով մենք բավականին լավ ցուցանիշ ունենք՝ 1,665 մլն զբոսաշրջիկ, ինչը գրեթե երկու անգամ շատ է, քան 2021 թվականին։
Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանը մեր երկիր եկող զբոսաշրջիկների թվով շարունակում է առաջատարը մնալ: Ռուս զբոսաշրջիկներին Հայաստանում գրավում են մատչելի գները, լեզվական խոչընդոտի բացակայությունը, համեղ սնունդն ու բնությունը, որը թույլ է տալիս հանգստի բազմազանություն ապահովել:
Ընթացիկ տարում ավելացել է նաև զբոսաշրջային հոսքը Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից և Հնդկաստանից: Մասնագետը պնդում է, որ այդ ցուցանիշներին հաջողվել է հասնել մասնավոր հատվածի, ինչպես նաև պետության լավ աշխատանքի շնորհիվ։ Ներկայումս Հայաստանը զգալիորեն ավելացրել է իր մրցակցային առավելությունները, բարելավվել է իրավիճակը HoReCa-ի (Hotel, Restaurant, Cafe - խմբ.) հատվածում, զարգացրել հոսթելների ցանցը։
Միաժամանակ Ապրեսյանը նշում է, որ աճը գրանցվել է միայն անհատական այցելությունների հաշվին։ Նա կարծում է, որ ոլորտի ներկայացուցիչները պետք է ջանան ավելացնել այցելությունները կազմակերպված զբոսաշրջության հաշվին ևս։ Եվ փառատոների անցկացումն այս առումով խիստ տեղին է։
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 179 639 օտարերկրյա քաղաքացի։ Զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին Ռուսաստանից այցելուներն են (52% կամ 326 հազար մարդ): Երկրորդ տեղում Վրաստանից այցելուներն են՝ 12% կամ 74 հազար քաղաքացի, երրորդ տեղում Իրանն է, այդ երկրից ՀՀ ժամանել է այցելուների ընդհանուր թվի 6%-ը կամ 35 900 քաղաքացի: Հնգյակում են նաև Ուկրաինան և Հնդկաստանը։ Այդ երկրներից մեզ մոտ ժամանել է 7700 քաղաքացի։
Covid, պատերազմ, ռելոկանտներ. ի՞նչ է փոխվել հայկական տուրիզմի ոլորտում վերջին տարում
Լրահոս
0