https://arm.sputniknews.ru/20230514/belarusn-arevmtjan-sahmannerin-hrtirajin-hamakarger-ev-hkrh-ner-e-teghakajel-59620863.html
Բելառուսն արևմտյան սահմաններին հրթիռային համակարգեր և ՀԿՌՀ-ներ է տեղակայել
Բելառուսն արևմտյան սահմաններին հրթիռային համակարգեր և ՀԿՌՀ-ներ է տեղակայել
Sputnik Արմենիա
Բելառուսական բանակում ընթանում է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար ներգրավված զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության համալիր ստուգման... 14.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-14T18:29+0400
2023-05-14T18:29+0400
2023-05-14T18:29+0400
բելառուս
զենք
զինամթերք
սպառազինություն
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/1036/75/10367501_0:0:3312:1862_1920x0_80_0_0_9b5600e38474cbf4959a2166f5dd6b9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Բելառուսի արևմտյան սահմանների մոտ տեղակայված են մարտավարական հրթիռային համալիրներ և ՀԿՌՀ-ներ, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը:Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։ Տեղանքի նշված հատվածներում գործում են մեխանիզացված միավորումների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու մի շարք ստորաբաժանումներ:Ավելի վաղ Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ մայիսին կանցկացվի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար ներգրավվող զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության համալիր ստուգման հերթական փուլը: Առաջին հերթին ստուգման կենթարկվեն Գրոդնոյի, Բրեստի և Մինսկի շրջաններում տեղակայված զորամասերն ու ստորաբաժանումները։Բացի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներից, զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերից, օպերատիվ հրամկազմից, հրթիռային զորքերից և հրետանուց, ներգրավվելու են նաև ապահովման ստորաբաժանումներ: Նախատեսվում է իրականացնել զինապարտների զորակոչ, որոնց ընդհանուր թիվը հազարը չի գերազանցի։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1036/75/10367501_0:0:2732:2048_1920x0_80_0_0_13d3088fab3e2e0b5973f9b33a393755.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, զենք, զինամթերք, սպառազինություն, սահման
բելառուս, զենք, զինամթերք, սպառազինություն, սահման
Բելառուսն արևմտյան սահմաններին հրթիռային համակարգեր և ՀԿՌՀ-ներ է տեղակայել
Բելառուսական բանակում ընթանում է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար ներգրավված զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության համալիր ստուգման հերթական փուլը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Բելառուսի արևմտյան սահմանների մոտ տեղակայված են մարտավարական հրթիռային համալիրներ և ՀԿՌՀ-ներ, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։ Տեղանքի նշված հատվածներում գործում են մեխանիզացված միավորումների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու մի շարք ստորաբաժանումներ:
«Արևմտյան սահմանների մոտ (Բելառուսի` խմբ.) գտնվում են մարտավարական հրթիռային համալիրներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բանակը հստակ ցույց է տալիս, որ Բելառուսի դեմ ագրեսիայի ցանկացած փորձի անմիջապես կպատասխանեն մեր «Պոլոնեզն» ու «Տոչկան»»,-ստուգման ընթացքը մեկնաբանել է ВоенТВ հեռուստաալիքի հաղորդավարը կիրակի օրը Բելառուսի պաշտպանական գերատեսչության Telegram-ալիքում տեղադրված տեսանյութում:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ մայիսին կանցկացվի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար ներգրավվող զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության համալիր ստուգման հերթական փուլը: Առաջին հերթին ստուգման կենթարկվեն Գրոդնոյի, Բրեստի և Մինսկի շրջաններում տեղակայված զորամասերն ու ստորաբաժանումները։
Բացի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներից, զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերից, օպերատիվ հրամկազմից, հրթիռային զորքերից և հրետանուց, ներգրավվելու են նաև ապահովման ստորաբաժանումներ: Նախատեսվում է իրականացնել զինապարտների զորակոչ, որոնց ընդհանուր թիվը հազարը չի գերազանցի։